Հա

Մարզական

30/07/2022 - 10:05

Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերը խաղերը յաջողութեամբ կ’անցնին պատմութեան

Այսօր (յուլիսի 28-ին, Խմբ.) երեկոյեան կազմակերպուած փակման հանդիսաւոր արարողութեամբ համա-ՀՄԸՄական 11-րդ մարզախաղերը կ’անցնին պատմութեան։ Պարտեալ խումբերը կը շնորհաւորեն յաղթականները, յաղթականները կը յուսադրեն պարտուողները։

Այսօր (յուլիսի 28-ին, Խմբ.) երեկոյեան կազմակերպուած փակման հանդիսաւոր արարողութեամբ համա-ՀՄԸՄական 11-րդ մարզախաղերը կ’անցնին պատմութեան։ Պարտեալ խումբերը կը շնորհաւորեն յաղթականները, յաղթականները կը յուսադրեն պարտուողները։

Ինը օրերու վրայ երկարած համա-ՀՄԸՄական 11-րդ մարզախաղերը ունեցան իրենց ախոյեանները։ Բաւական սուր մրցակցութիւն արձանագրուեցան յատկապէս ֆութպոլի, ֆութսալի եւ պասքեթպոլի տղոց ու աղջկանց մրցումներուն։ Վոլիպոլի պարագային գերակայութիւնը եղաւ ՀՄԸՄ-ի Հայաստանի խումբին, իսկ փինկ-փոնկի պարագային՝ Արցախի շրջանին։ Ֆութսալի բաժակները, տղոց եւ աղջկանց բաժիններով, խլեցին լիբանանցիները, իսկ անակնկալ մը արձանագրուեցաւ ճատրակի մրցումներուն, ուր Սուրիոյ ներկայացուցիչը գահընկէց ըրաւ նախորդ երեք մարզախաղերու ախոյեան Հայաստանի շրջանը։

Ֆութպոլի բաժակին տիրացման համար այսօր իրարու դէմ կը ճակատին ՀՄԸՄ-ի Արեւմտեան Մ. Նահանգներու եւ Աւստրալիոյ շրջանները, մինչ պասքեթպոլի աւարտականը իրարու դէմ կը հանէ մէկ կողմէ Արեւմտեան եւ Արեւելեան Մ. Նահանգներու խումբերը (տղաք), իսկ միւս կողմէ Լիբանանի եւ Աւստրալիոյ խումբերը (աղջիկներ)։ Այսօր կը յստականան նաեւ ֆութսալի տղոց ու աղջկանց ախոյեան խումբերուն եւ թենիսի առաջնութեան դիրքին տիրացող մարզիկին եւ մարզիկուհիին անունները։

Ստորեւ՝ երէկուան արդիւնքներուն ընդհանուր պատկերը.-

ՖՈՒԹՊՈԼ

Կիսաւարտականներ

Արեւմտեան Մ.Ն. - Երուսաղէմ՝ 4-1

Աւստրալիա - ՀՄԸՄ-Ֆրանս՝ 1-1 (Աւստրալիա յաղթական փենալթիներով՝ 6-5)

 

ՖՈՒԹՍԱԼ ՏՂԱՔ

Կիսաւարտականներ

Հարաւային Ամերիկա - Սթոքհոլմ՝ 7 - 0

Լիբանան - Սուրիա՝ 5-2

ՖՈՒԹՍԱԼ ԱՂՋԻԿՆԵՐ

Կիսաւարտականներ

Գանատա - Աւստրալիա՝ 2-1

ՀԱՍԿ (3) - Հարաւային Ամերիկա՝ 3-0

 

ԾՈՎԱՓԻ ՎՈԼԻՊՈԼ

Աւարտական

ՀԱՍԿ (1) - ՀԱՍԿ (3)՝ 2-0

3-4-րդ դիրքի մրցում

ՀԱՍԿ (2) - Գանատա՝ 2-0

Ընդհանուր դասաւորում

1. ՀԱՍԿ (1)

2. ՀԱՍԿ (3)

3. ՀԱՍԿ (2)

Գանատա

 

ՊԱՍՔԵԹՊՈԼ ՏՂԱՔ

Կիսաւարտականներ

Արեւմտեան Մ.Ն. - Աւստրալիա՝ 64-49

Արեւելեան Մ.Ն. - ՀՄԱԿ՝ 65-54

 

ՎՈԼԻՊՈԼ ԱՂՋԻԿՆԵՐ

Աւարտական

ՀԱՍԿ (1) - ՀԱՍԿ՝ (2) 3-0

3-4-րդ դիրքի մրցում

Արցախ - Հարաւային Ամերիկա՝ 3-0

3x3 ՊԱՍՔԵԹՊՈԼ ԱՂՋԻԿՆԵՐ

Աւարտական

Լիբանան (2) - Աւստրալիա՝ 9-7

3-4-րդ դիրքի մրցում

Լիբանան (1) - Սուրիա՝ 2-0

Ընդհանուր դասաւորում

1. Լիբանան (2)

2. Աւստրալիա

3. Լիբանան (1)

3x3 ՊԱՍՔԵԹՊՈԼ ՏՂԱՔ

Կիսաւարտականներ

Լիբանան - ՀՄԸՄ-Ֆրանս՝ 15-4

Սուրիա - Լոնտոն՝ 13-11

3-4-րդ դիրքի մրցում

Լոնտոն - ՀՄԸՄ Ֆրանս՝ 14-12

Աւարտական

Լիբանան - Սուրիա 18-16

Ընդհանուր դասաւորում

1. Լիբանան

2. Սուրիա

3. Լոնտոն

 

ՃԱՏՐԱԿ

Եօթը հանգրուաններու աւարտին, մասնակիցներու ընդհանուր եւ վերջնական դասաւորում.-

Տղաք

1. Յակոբ Մայք (Սուրիա)՝ 6.5 կէտ

2. Մարտիկ Փիլոյեան (ՀԱՍԿ)՝ 6 կէտ

3. Յակոբ Խաչատուրեան (Սուրիա)՝ 5.5 կէտ

Աղջիկներ

1. Լիակ Մարտիրոսեան (Լիբանան)՝ 3.5 կէտ

2. Մենար Պոյաճեան (Միւնիխ)՝ 3 կէտ

 

ԹԵՆԻՍ

Տղաք

Սեւակ Մոմճեան (Արեւմտեան Մ.Ն.) - Հարմիկ Համպարճեան (ՀՄԱԿ)՝ 6-0, 6-0

Արմէն Չաղարբէկեան (ՀՄԱԿ) - Արամ Քենտէրեան (Արեւմտեան Մ.Ն.)՝ 6-1, 6-1

Աղջիկներ

Կիսաւարտականներ

Վանեսա Չիֆճեան (Լիբանան) - Շողեր Թովմասեան (Պաղտատ)՝ 6-4, 6-4

Միքայլելլա Կարսիա (Հարաւային Ամերիկա) - Նոյեմի Յարութիւնեան (Հարաւային Ամերիկա)՝ 7-5, 6-2

 

ՓԻՆԿ-ՓՈՆԿ

Կիսաւարտականներ

Տղաք

Սերգէյ Աւաննէսեան (Արցախ ) - Տիմիթրի Սաղաջեան (Թիֆլիս)՝ 3-0

Հրայր Սողոմոնեան (Արցախ) - Հրակ Կիւրինլեան (Լիբանան)՝ 3-2

Աւարտական

Սերգէյ Աւաննէսեան (Արցախ) - Հրայր Սողոմոնեան (Արցախ)՝ 3-2

3-4-րդ դիրքի մրցում

Հրակ Կիւրինլեան (Լիբանան) - Տիմիթրի Սաղաջեան (Թիֆլիս)՝ 3-2

Ընդհանուր դասաւորում

1. Սերգէյ Աւաննէսեան (Արցախ)

2. Հրայր Սողոմոնեան (Արցախ)

3. Հրակ Կիւրինլեան (Լիբանան)

4. Տիմիթրի Սաղաջեան (Թիֆլիս)

Աղջիկներ

Ժաննա Պետրոսեան (Արցախ) - Մինելի Գէորգեան (ՀՄԱԿ)՝ 3-0

Վանեսա Թահմասեան (ՀՄԱԿ) - Նարօտ Կիւրինլեան (Լիբանան)՝ 3-0

Աւարտական

Ժաննա Պետրոսեան (Արցախ) - Մինելի Գէորգեան (ՀՄԱԿ)՝ 3-0

3-4-րդի դիրքի մրցում

Վանեսա Թահմասեան (ՀՄԱԿ) - Նարօտ Կիւրինլեան (Լիբանան)՝ 3-0

Ընդհանուր դասաւորում

1. Ժաննա Պետրոսեան (Արցախ)

2. Մինելի Գէորգեան (ՀՄԱԿ)

3. Վանեսա Թահմասեան (ՀՄԱԿ)

4. Նարօտ Կիւրինլեան (Լիբանան)

 

Յայտնենք, որ մրցումներու աւարտէն եւ փակման հանդիսաւոր արարարողութենէն ետք, Շաբաթ, 30 Յուլիսի երեկոյեան տեղի կ’ունենայ մարզախաղերու յաղթանակի ճաշկերոյթ-պարահանդէսը՝ մասնակցութեամբ մարզախաղերու մասնակիցներու, հիւրերու, բարերարներու եւ ՀՄԸՄ-ի բարեկամներու։ Երեկոն կը խանդավառեն երգիչներ Արսէն Մրրօ Գրիգորեան, Սեւակ Ամրոյեան, «Արցախի ձայներ» խումբը եւ լիբանանահայ երգիչ Հրաչ Կայծակեան։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։