Հա

Մարզական

30/07/2022 - 13:10

«Մենք կեանքի կը կոչենք Մեսսիին վերադարձնելու ձգտումը». «Բարսելոնա»-ի նախագահ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան վճռական է տրամադրւած անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխւած արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին վերադարձնելու հարցում։ 

«alikonline.ir» - Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնա»-ի նախագահ Ժոան Լապորտան վճռական է տրամադրւած անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխւած արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիին վերադարձնելու հարցում։ Գրում է Sport.News.am-ը:

«Հասկանալի է, որ Լէոյի կարիերայի փուլը «Բարսելոնա»-ում չի աւարտւել այնպէս, ինչպէս կը ցանկանայինք։ Ես պատասխանատւութիւն եմ զգում այդ իրավիճակի համար, բայց կարծում եմ՝ դա ժամանակաւոր աւարտ էր։

Մենք կեանքի կը կոչենք Մեսսիին վերադարձնելու ձգտումը։ Մենք բարոյական պարտք ունենք։ Կը ցանկանայի, որ Մեսսիի կարիերայի աւարտը լինէր «Բարսելոնա»-ում, որպէսզի նրան ծափահարեն կեանքի բոլոր հարթութիւններում»,- Լապորտայի խօսքը մէջբերում է AS-ը։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսւած է մինչեւ յաջորդ մրցաշրջանի աւարտը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։