Հա

Մարզական

30/07/2022 - 13:50

Հենրիխ Մխիթարեանը՝ «Ռոմա»-ից հեռանալու պատճառի մասին

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր»-ի նորեկ, Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատմել է, թէ ինչու է որոշել հեռանալ «Ռոմա»-ից եւ ընդունել միլանեան ակումբի առաջարկը։ 

«alikonline.ir» - Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր»-ի նորեկ, Հայաստանի հաւաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը պատմել է, թէ ինչու է որոշել հեռանալ «Ռոմա»-ից եւ ընդունել միլանեան ակումբի առաջարկը։ Գրում է Sport.News.am-ը:

«Ես «Ռոմա»-ում անցկացրի երեք հրաշալի տարի, նւաճեցի Կոնֆերենցիաների լիգայի գաւաթը, սակայն բոլորն էլ գիտեն, որ ֆուտբոլում ամէն ինչ արագ է փոխւում։ Ես 33 տարեկան եմ եւ դեռ ցանկանում եմ յաղթել։

Մոուրինիոն արեց հնարաւոր ամէն ինչ, որպէսզի ես մնամ։ Ակումբը նոյնպէս փորձում էր, սակայն մենք չկարողացանք համաձայնութեան հասնել։ Ես հեռանալու որոշում ընդունեցի եւ չեմ ափսոսում։

«Ինտեր»-ում առաջին օրւանից ինձ զգում ընտանիքի մաս։ Լուկակուի, Ջեկոյի եւ Դարմիանի հետ նախկինում միասին խաղացել ենք։ Նրանք ինձ թիմի մասին պատմել են շատ լաւ բաներ»,- Մխիթարեանի խօսքը մէջբերում է DAZN-ը։

«Ռոմա»-ում Մխիթարեանը մասնակցել է 117 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 28 գոլային փոխանցում։

Ակումբային կարիերայի ընթացքում Մխիթարեանը հանդէս է եկել նաեւ Երեւանի «Փիւնիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում եւ «Շախտեոր»-ում, Դորտմունդի «Բորուսիա»-ում, անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ում եւ «Արսենալ»-ում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։