Հա

Մարզական

30/07/2022 - 14:50

«Արարատ»-ը բարձրունքին. 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ եւ «լաւագոյն բասկետբոլիստ» անւանակարգի գաւաթակիր

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի մարզական պատւիրակութիւնը պատրաստւում է վերադառնալ տուն՝ փայուն արդիւնքներով: Իւրօրինակ, համահայկական նշանակութեան այս մարզախաղերին Թեհրանի պատւիրակութիւնը նւաճել է՝ 1 ոսկէ, 1 արծաթէ, 2 բրոնզէ մեդալ եւ «լաւագոյն բասկետբոլիստ» անւանակարգի գաւաթ: Պարտաւորեցնող նւաճումներ «Արարատ»-ի ներկայի ու ապագայի համար:

Թեհրանի պատւիրակութեան փայլուն արդիւնքը՝ Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին

 

Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի մարզական պատւիրակութիւնը պատրաստւում է վերադառնալ տուն՝ փայուն արդիւնքներով: Իւրօրինակ, համահայկական նշանակութեան այս մարզախաղերին Թեհրանի պատւիրակութիւնը նւաճել է՝ 1 ոսկէ, 1 արծաթէ, 2 բրոնզէ մեդալ եւ «լաւագոյն բասկետբոլիստ» անւանակարգի գաւաթ: Պարտաւորեցնող նւաճումներ «Արարատ»-ի ներկայի ու ապագայի համար:

«Կեցցէ՛ Համա-ՀՄԸՄ-ական 11-րդ մարզախաղերը»,- հէնց այսպէս էլ իր ֆէյսբուքեան էջում գնահատել է մարզախաղերը Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը:

«Արարատ»-ը մրցախաղերին բացարձակ արդիւնք է ցուցաբերել, մասնաւորապէս՝ թենիսի մրցաշարին, թենիսիստ Արմէն Ջաղարբէգեանը նւաճել է ոսկէ մեդալ: Սեղանի թենիսի մրցաշարում Մինէլի Գէորգեանը յայտնւել է 2-րդ հորիզոնականում՝ ձեռք բերելով, արծաթէ մեդալ: Վանիսա Թահմասեանը՝ յաղթելով լիբանանահայ մրցակցին նւաճել է բրոնզէ մեդալ:

«Արարատ»-ի տղամները փայուն արդիւնք են գրանցել, մասնաւորապէս՝ բասկետբոլի մրցաշարում եւ բարձրացել են երրորդ պատւանդանին:

Այստեղ, նաեւ անհրաժեշտ է արձանագրել փաստն, որ բասկետբոլի վերջին մրցափուլն անցել գերլարւած պայքարում: Բանն այն է, որ «Արարատ»-ի բասկետբոլիստները մրցախաղերի առաջին օրերին, յաջողեցին յաղթել մրցակցին՝ Արեւելեան ԱՄՆ-ին, սակայն մրցաշարի խաղարկութիւնը կրկին երկու խմբերին իրար դէմ հանեց: Աւաղ, կիսաեզրափակչում, տղաները չյաջողեցին յաղթանակ արձանագրել մրցակցի նկատմամբ եւ նւաճեցին Համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերի բասկետբոլի 3-րդ հորիզոնականը: Այդուհանդերձ, պարտութիւնը զգացնել չտւեց, բասկետբոլի լաւագոյն մարզիկ հռչակման պատւաւոր գաւաթի նւաճման ձեռքբերմամբ, որին արժանացաւ՝ Հ.Մ.Ա.Կ.-ից Գէորգ Յարութիւնեանը:

Այսպիսով, «Արարատ»-ը կրկին յայտնւեց արժանապատիւ բարձրունքներին. 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ եւ «լաւագոյն բասկետբոլիստ» անւանակարգի գաւաթակիր:

Եւ, ինչ մենք եւս շնորհաւորում ենք մեր պաւիրակութեանն ու նորանոր յաջողութիւններ եւ արժանավայել յաղթանակներ ցանկանում նրանց:

Յիշեցնենք, որ յուլիսի 22-ին, բացումը կատարւեց Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ մարզախաղերի, որին Իրանից մասնակցեց Հ.Մ. «Արարատ» Կ.-ի մարզական պատւիրակութիւնը:

Մարզախաղերին մասնակել են Հ.Մ.Ը.Մ.-ի աշխարհասփիւռ կառոյցի 19 շրջաններից եւ Թեհրանի Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան թւով 21 մարզիկներ: Ընդհանուր առմամբ խաղերին մասնակցել են 645 մարզիկներ։

Հ. Մ. «Արարատ» Կ.-ը ներկայացել է տարբեր մարզաձեւերում, այդ թւում ՝ 12 բասկետբոլիսներ, 3 փինգ փոնգի խաղացողներ, 2 թենիսի, 2 բասկետբոլի մարզիչներ եւ 2 պատասխանատուներ:

Խաղերի բացման հանդիսութեանը նախորդել է Ծիծեռնակաբերդում խաղերի ջահավառութեան կարգը եւ մասնակից պատւիրակութիւնների տողանցքը Մատենադարանի մօտից մինչեւ «Ազատութեան» հրապարակ: Մարզիկները խաղերին այցելել են Եռաբլուր նահատակաց պանթէոն եւ յարգանքի տուրք մատուցել յանուն հայրենիքի իրենց կեանքը զոհաբերած հերոսների յիշատակի առջեւ: Մարզախաղերի ընթացքում նաեւ տեղի է ունեցել լիզբոնի 5 մարտիկների յիշատակման միջոցառումը: Խաղերի յաղթանակի ճաշկերոյթ-պարահանդէսը նախատեսւած այսօր երեկոյեան՝ յուլիսի 30-ին:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/sport/item/77082-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-1-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-1-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-2-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%20%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%20%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProIda6619a2e3b

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։