Հա

Մարզական

31/07/2022 - 10:30

«Շեմիրանաթ» վարչական շրջանի բռնցքամարտի միջշրջանային մրցաշարի եզրափակիչ մրցումներ

Ուրբաթ, յուլիսի 29-ին տեղի ունեցաւ «Շեմիրանաթ» վարչական շրջանի բռնցքամարտի միջշրջանային մրցաշարի եզրափակիչ մրցումները:

Ուրբաթ, յուլիսի 29-ին տեղի ունեցաւ «Շեմիրանաթ» վարչական շրջանի բռնցքամարտի միջշրջանային մրցաշարի եզրափակիչ մրցումները:

+92 կգ. քաշային կարգում եզրափակիչ փուլ դուրս եկաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը ներկայացնող՝ բռնցքամարտիկ Ալեքօ Հեշմաթին, ով մենամարտում պարտութիւն կրելով մրցակցի՝ Ամիր Հոսէյն Խանդաբիի նկատմամբ՝ նւաճեց ծանր քաշային կարգի արծաթէ մեդալը:

Այսպիսով, Խանդաբին դարձաւ +92 կգ. քաշային կարգի ոսկէ մեդալակիր, իսկ բրոնզէ մեդալի արժանացաւ Մասուդ Սաֆաւին:

Մրցաշարի աւարտին տեղի ունեցաւ տարբեր քաշային կարգերի բռնցքամարտիկների մեդալների պարգեւատրման եւ գնահատագրերի յանձման արարատողութիւն, որն իրականացրել են Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը եւ փոխնախագահ Արա Գալստեանը:

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ «Շեմիրանաթ» քաղաքի սպորտի եւ երիտասարդութեան դեպարտմենտի նախագահ Օմիդ Ղոմիի կողմից բռնցքամարտի մրցաշարի կազմակերպման եւ համակարգման աշխատանքներին կատարած ներդրման եւ ջանքերի համար՝ գնահատանքի արժանացաւ «Շեմիրանաթ» վարչական շրջանի բռնցքամարտ մարզաձեւի վարչութեան քարտուղար, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան բռնցքամարտի մարզիչ` Արմէն Սաբահգոլեանը:

Նշենք, որ եզրափակիչ մրցումներին ներկայ են եղել Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ Արա Գալստեանն, Իրանի բռնցքամարտի ֆեդերացիայի կազմի ղեկավար Աքբար Մանսուրին, «Շեմիրանաթ» քաղաքի սպորտի եւ երիտասարդութեան դեպարտմենտի նախագահ Օմիդ Ղոմին, ակումբների ներկայացուցիչներ եւ բռնցքամարտիկներ:

Երկօրեայ մրցաշարը մեկնարկել էր յուլիսի 28-ին, որը հիւրընկալեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը:

Մրցաշարին մասնակցում էին 9 մարզական ակումբ, այդ թւում՝ 45 բռնցքամարտիկ, որոնք պայքարեցին 10 տարբեր քաշային կարգերում:

Ընթացող մրցաշարին, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան ներկայացրեց բռնցքամարտիկ Ալեքօ Հեշմաթին, հանդիսանալով բարձր քաշային կարգում (+92 կգ.):

Մրցաշարի բացման հանդիսութեան ներկայ են եղել «Շեմիրանաթ» վարչական շրջանի բռնցքամարտ մարզաձեւի վարչութեան ղեկավար Աքբար Ահդին, նոյն կառոյցի քարտուղար, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան բռնցքամարտի մարզիչ` Արմէն Սաբահգոլեանն, ակումբների ներկայացուցիչներ եւ բռնցքամարտիկներ:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։