88 տարեկանում մահացել է լեգենդար բասկետբոլիստ Բիլ Ռասէլը:
«alikonline.ir» - 88 տարեկանում մահացել է լեգենդար բասկետբոլիստ Բիլ Ռասէլը, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է ESPN-ը։
«Բոսթոն Սելթիքսկ»-ի նախկին կենտրոնականը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր խաղացողն է։ Նա 11 չեմպիոնական տիտղոս է նւաճել 13 մրցաշրջանում։
Բիլ Ռասէլն ամբողջ կարիերան անցկացրել է «Բոսթոն Սելթիքսկ»-ում։ Նա 5 անգամ ճանաչւել է լիգայի ամենաարժէքաւոր խաղացող, 11 անգամ մասնակցել է NBA-ի Բոլոր աստղերի հանդիպմանը։