Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենամսեայ աղիւսակը։ Առաջատարը նորւեգացի Մագնուս Կառլսէնն է։ Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի հաւաքականը ներկայացնող Լեւոն Արոնեանը 6-րդն է։
«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենամսեայ աղիւսակը։ Առաջատարը նորւեգացի Մագնուս Կառլսէնն է։ Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ի հաւաքականը ներկայացնող Լեւոն Արոնեանը 6-րդն է։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիէլ Սարգսեանը 40-րդն է, Հայկ Մարտիրոսեանը 82-րդը, Շանթ Սարգսեանը՝ 90-րդը։
ՖԻԴԷ, օգոստոսի 1
1. Մագնուս Կառլսէն (Նորւեգիա)` 2864
2. Դին Լիրէն (Չինաստան)` 2808
3. Եան Նեպոմնեաշչի (Ռուսաստան)` 2792
4. Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)` 2778
5. Ֆաբիանօ Կարուանա (ԱՄՆ)` 2776
6. Լեւոն Արոնեան (ԱՄՆ)` 2775
7. Ուեսլի Սօ (ԱՄՆ)` 2773
8. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 2768
9. Անիշ Գիրի (Նիդեռլանդներ)` 2760
10. Շահրիեար Մամեդեարով (Ադրբեջան)` 2758