Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի 37-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն վճռական է տրամադրւած եւ իր գործակալ Ժորժէ Մենդեշի հետ կանի հնարաւոր ամէն ինչ, որպէսզի մինչեւ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկը հեռանայ հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխաւորած թիմից:
«alikonline.ir» - Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի 37-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն վճռական է տրամադրւած եւ իր գործակալ Ժորժէ Մենդեշի հետ կանի հնարաւոր ամէն ինչ, որպէսզի մինչեւ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի մեկնարկը հեռանայ հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխաւորած թիմից, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է իսպանական AS-ը։
Ռոնալդուի ծառայութիւններից հրաժարւել են «Բարսելոնա»-ն, «Աթլետիկօ»-ն, «Չելսի»-ն, «Բաւարիա»-ն։ Իտալական «Նապոլի»-ի եւ պորտուգալական «Սպորտինգ»-ի տարբերակները դեռ վերջնական չեն բացառւել։
«Մանչեսթեր Իւնայթեդ»-ն Անգլիայի առաջնութեան մեկնարկային տուրում օգոստոսի 7-ին կը մրցի «Բրայթոն»-ի հետ։
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ նախատեսւած է մինչեւ յաջորդ մրցաշրջանի աւարտը։