Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխաւոր մարզիչ Մաուրիսիօ Պոչետինոն նշել է աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստին։
«alikonline.ir» - Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախկին գլխաւոր մարզիչ Մաուրիսիօ Պոչետինոն նշել է աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստին։
«Ինձ համար Մեսսին է լաւագոյն ֆուտբոլիստն աշխարհում։ Ոչ մի կասկած չունեմ այդ հարցում։ Ակնյայտ է, որ Մբապէն այդ թագի գլխաւոր յաւակնորդն է։ Կայ նաեւ Նէյմարը, որը նոյնպէս լաւագոյններից մէկն է ինձ համար»,- Պոչետինոյի խօսքը մէջբերում է Infobae-ը։ Այս մասին գրում է Sport.News.am-ը:
50-ամեայ արգենտինացի մասնագէտը փարիզեանը թիմը գլխաւորել է 2021թ․ յունւարից մինչեւ 2022թ․ յունիս։ Նրա ղեկավարութեամբ ՊՍԺ-ն դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, գաւաթակիր եւ սուպերգաւաթակիր։ Պոչետինոյին փոխարինել է «Նիցա»-ի նախկին գլխաւոր մարզիչ Կրիստոֆ Գալտիէն։