Հա

Մարզական

10/08/2022 - 08:25

Հայաստանը՝ Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն

Շախմատի Հայաստանի հաւաքականը նւաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացւած Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միաւոր։

«alikonline.ir» - Շախմատի Հայաստանի հաւաքականը նւաճեց Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացւած Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնի կոչումը՝ վաստակելով 19 միաւոր։ Գրում է Sport.news.am-ը:

Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նւաճեց Ուզբեկստանի հաւաքականը, որը վերջին տուրում 2.5:1.5 հաշւով պարտութեան մատնեց Նիդեռլանդների հաւաքականին եւ նոյնպէս վաստակեց 19 միաւոր։ Ուզբեկստանի թիմի առաջատարն արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 17-ամեայ Նոդիրբեկ Աբդուսատորովն է։ 

Երրորդ տեղը գրաւեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միաւոր։

Վերջին տուրում Հայաստանի հաւաքականի առաջատար Գաբրիէլ Սարգսեանը սպիտակ ֆիգուրներով մրցեց Ալեքսէյ Շիրովի հետ եւ յաղթանակի հասաւ 49-րդ քայլին։ Մանուէլ Պետրոսեանը ոչ ոքի խաղաց Դաւիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Յովհաննիսեանը՝ Խայմէ Սանտոս Լատասայի հետ։ Հրանտ Մելքումեանը ոչ ոքի խաղաց Ֆրանսիսկօ Վալիեխո Պոնսի հետ։ 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։