Հա

Մարզական

14/08/2022 - 14:20

«Լաւ մարզավիճակում ենք մօտենում Եւրոպայի առաջնութեանը եւ մեծ յոյսեր ունենք». Արթուր Դաւթեան

Իմ առջեւ ոսկէ մեդալի խնդիր եմ դրել յենացատկում: Տոկիոյի Օլիմպիական խաղերից յետոյ մարմնամարզութիւնում կանոնների փոփոխութիւնն ինձ թոյլ է տալիս կատարել իմ այն երկու ցատկերը, որոնք ես շատ լաւ եմ տիրապետում: Ես եւ ամբողջ թիմը շատ լաւ մարզավիճակում ենք մօտենում Եւրոպայի առաջնութեանը եւ մեծ յոյսեր ունենք, որ ամէն ինչ շատ լաւ է լինելու Միւնխէնում:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց օլիմպիական բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի չեմպիոն, Եւրոպական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի առաջատար Արթուր Դաւթեանը:

«alikonline.ir» - Իմ առջեւ ոսկէ մեդալի խնդիր եմ դրել յենացատկում: Տոկիոյի Օլիմպիական խաղերից յետոյ մարմնամարզութիւնում կանոնների փոփոխութիւնն ինձ թոյլ է տալիս կատարել իմ այն երկու ցատկերը, որոնք ես շատ լաւ եմ տիրապետում: Ես եւ ամբողջ թիմը շատ լաւ մարզավիճակում ենք մօտենում Եւրոպայի առաջնութեանը եւ մեծ յոյսեր ունենք, որ ամէն ինչ շատ լաւ է լինելու Միւնխէնում:

Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց օլիմպիական բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի չեմպիոն, Եւրոպական խաղերի չեմպիոն, սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի առաջատար Արթուր Դաւթեանը:

Յակոբ Սերոբեանի գլխաւորած հաւաքականը պատրաստւում է Գերմանիայի Միւնխէն քաղաքաղում անցկացւելիք սպորտային մարմնամարզութեան Եւրոպայի առաջնութեանը, որին Հայաստանը մասնակցելու է ներկայանալի կազմով՝ Արթուր Դաւթեան, Վահագն Դաւթեան, Յարութիւն Մերդինեան, Արթուր Աւետիսեանը: Եւս երեք մարմնամարզիկ կը մասնակցի երիտասարդների Եւրոպայի առաջնութեանը:

Մարմնամարզիկները Եւրոպայի առաջնութեան նախապատրաստական վերջին փուլն անցան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Օգոստոսի 13-ին երկու հաւաքականների վերջին մարզումային օրն էր Վրաստանում, որտեղից թիմը մեկնել է Միւնխէն:

Օլիմպիական բրոնզէ մեդալակիրը մրցավայր մեկնելուց առաջ Sport.News.am-ի թղթակցի հետ զրուցել է Եւրոպայի առաջնութեան նախապատրաստական փուլի, նոր կանոնների, Փարիզ-2024-ի ծրագրերի եւ իր անունով տարր ունենալու կարեւորութեան մասին:

 

- Արթուր, մօտ մէկ ամիս տեւած մարզումներից, երկու մեծ հաւաքներից յետոյ ի՞նչ մարզավիճակում ես այժմ:

- Արդւն աւարտեցինք Վրաստանի հաւաքը եւ մէկ օրից մեկնում ենք Միւնխէն անմիջապէս այստեղից: Եւրոպայի առաջնութեան նախապատրաստական փուլն անցանք երկու հաւաքով, որոնք շատ լաւ անցան: Ես, ամբողջ թիմը շատ լաւ մարզավիճակում ենք այժմ: Եթէ մրցահարթակում անենք այն, ինչ մարզումների ընթացքում, շատ լաւ կը լինի: Օգոստոսի 13-ին Թբիլիսիի վերջին մարզումն արեցինք, որի ընթացքում այսպէս ասած՝ ստուգարք էր մրցավայր մեկնելուց առաջ: Բոլորս լաւ յանձնեցինք:

 

- Վրաստան մեկնելուց առաջ ծնկի վնասւածք ունէիր: Ի՞նչ վիճակում է այժմ վնասւածքդ:

- Վաղուց ունէի այս վնասւածքը, որը պարբերաբար իր մասին յիշեցնում է չնայած տարատեսակ բուժումների, ներարկումների: Ժամանակ առ ժամանակ ցաւ է առաջանում, մարզումներին է խանգարում, հրման ժամանակ ցաւ է տալիս, յատկապէս երբ մի օր ծանրաբեռնւած ենք աշխատում, յաջորդ օրը դժւարութեամբ եմ ցատկում:

Վրաստանում ծանրաբեռնւած մարզումներ ունեցանք, բայց ծունկս, կարծես, չխանգարեց: Լիարժէք չի անցել, դեղերով պահում եմ ցաւը, ցատկերի ժամանակ այդքան չի ցաւում: Այս պահին ինձ չի անհանգստացնում, համապատասխան դեղեր եմ օգտագործում, որպէսզի առաջին ցատկից յետոյ երկրորդի ժամանակ ինձ չզգամ: Ամէն ինչ շատ լաւ է:

 

- Արթուր, նախորդ տարի ապրիլի 24-ին անակնկալ մատուցեցիր բոլորիս քո չեմպիոնութեամբ: Այս Եւրոպայի առաջնութիւնում բոլորը կը սպասեն հերթական ոսկէ մեդալիդ, արդէն յենացատկում: Լրացուցիչ լարւածութիւն կա՞յ այս առումով: Կը կարողանա՞ս կրկնել նախորդ տարւայ յաջողութիւնդ:

- Իսկապէս ինձանից ոսկէ մեդալ է ակնկալւում եւ, բնական է, հէնց յենացատկից: Ես նոյնպէս սպասելիքներ ունեմ, նոյնպէս իմ առջեւ չեմպիոնութեան խնդիր եմ դրել: Ինձ շատ են հարցնում նժոյգ թափեր վարժութեան համար՝ կը կարողանա՞մ կրկնել ոսկէ մեդալը, ի՞նչ սպասելիքներ կան այդ գործիքի վրայ: Օլիմպիական տարուց յետոյ մարմնամարզութիւնում կանոնները փոխւում են: Նժոյգ թափերում այն վարժութիւնը, որով դարձայ Եւրոպայի չեմպիոն, արդէն լաւ էի տիրապետում: Հիմա քանի որ օլիմպիական մրցաշրջանն աւարտւեց եւ կանոնները փոխւեցին, երկու էլեմենտ կայ, որը ես չեմ կարողանում անել իմ վարժութեան մէջ: Այստեղ ինձ համար վնաս է, այսինքն՝ կանոնների փոփոխութիւնը բացասական ազդեց ինձ վրայ նժոյգ թափերում:

Յենացատկում ամէն ինչ հակառակն է՝ կանոնները փոխւեցին ի օգուտ ինձ. այստեղ կայ ցատկ, որին ես շատ լաւ էի տիրապետում, բայց իրաւունք չունէի կատարել: Հիմա՝ ունեմ: 2016 թւականին Օլիմպիական խաղերից յետոյ, երբ կանոնները փոխւեցին, ես իրաւունք չունէի այդ ցատկը միւսի հետ անել, անում էի աւելի բարդ ցատկ, որին այդքան էլ լաւ չէի տիրապետում: Հիմա արդէն իրաւունք ունեմ եւ դրանք այն ցատկերն են, որոնց ես լաւ եմ տիրապետում, երկուսն էլ լաւ եմ ցատկում: Երկուսն էլ նոյն միաւորներով է գնահատւում՝ 15.6-ից: Աշխարհի գաւաթի խաղարկութեան փուլերում ես այդ ցատկերով մասնակցեցի եւ արդիւնքը բոլորը տեսան՝ երեքում էլ ամենաբարձր միաւորները վաստակեցի:

 

- Ստացւում է՝ հիմնական սպասելիքդ քո գործիքի՞ց է:

- Նժոյգ թափերում ինձ համար վատ եղաւ կանոնների փոփոխութիւնը, բայց իմ գործիքը յենացատկն է: Աւելի լաւ է այստեղ փոփոխութիւններն ի օգուտ ինձ լինեն, որովհետեւ սա իմ գործիքն է: Այս փոփոխւած կանոնները կը մնան մինչեւ Փարիզ-2024, եւ ես այնտեղ հանդէս կը գամ իմ այս ցատկերով: Իմ ուժեղ ցատկը, որով ես մեդալ նւաճեցի Օլիմպիական խաղերում եւ այս նոր փոխարինւած ցատկով արդէն մեծ յոյսեր ունեմ Եւրոպայի առաջնութիւնում: Ես այն ժամանակ շատ էի մտածում, որ պէտք է կարողանամ շատ մաքուր կատարել այն ցատկը, որին լաւ չէի տիրապետում: Հիմա այդքան չեմ մտածում, այլ ամէն մրցումից առաջ կենտրոնանում եմ լաւ պատրաստւելուս վրայ, գիտեմ, որ շատ լաւ եմ կատարում, միայն թէ լաւ մարզավիճակում լինեմ, մի փոքր էլ սպորտային բախտ ունենամ:

 

- Արթուր, նժոյգ թափերում վերջերս քո անունով տարր ունեցար, ինչի առիթով շնորհաւորում եմ: Ինչպէ՞ս ծնւեց քո անունով տարր ունենալու միտքը եւ ինչո՞ւ նժոյգ թափերում:

- Ուրախ եմ, որ ես էլ իմ անունը կը թողնեմ սպորտային մարմնամարզութիւնում: Յաւերժ գնալու է, ինչպէս «ազարեանական խաչը», միւսներինը, ով իր անունով տարր ունի: Սա պատմութիւն է: Շատ լաւ է, որ հայ մարզիկների անուններով էլեմենտներ կան. այդպէս՝ Վահագն Դաւթեանի անունով կայ, Վահագն Ստեփանեանի, Հուռի Գեբեշեանի: Թող աշխարհում ճանաչեն հայ մարզիկներին, իմանան, որ եղել են ուժեղ հայ մարմնամարզիկներ, որոնք պատմութիւն են կերտել:

Կորոնավիրուսի ժամանակ միտքը եկաւ, երբ մրցումներ չկար, ամէն ինչ փակ էր, ազատ էինք, ոչինչ չունէինք անելու: Ես եւ ընկեր Յակոբը որոշեցինք մի էլեմենտ անել, որը կը լինի իմ անունով: Յենացատկ էինք ուզում, բայց իմ գործիքի վրայ մի քիչ բարդ է: Որոշեցինք նժոյգի վրայ անել: Ինչ վերաբերում է յենացատկին. կայ մի տարր, որը ես պէտք է աշխատեմ անել: Սա իմ հետագայ ծրագրերի մէջ է մտնում, քանի որ ցանկանում եմ իմ գործիքի վրայ անպայման ունենալ իմ անունով տարր: Շատ բարդ տարր է լինելու, որը նաեւ շատ բարձր է գնահատւելու, եթէ այն անեն: Օրինակ՝ նժոյգի վրայ իմ անունով տարրն այդքան բարդ չէ եւ բարձր չի գնահատւել: Այս շրջանում Եւրոպայի առաջնութեանն ենք պատրաստւում, բացի այդ ծնկի խնդիր ունեմ: Եւրոպայից յետոյ, երբ ծունկս նաեւ լիարժէք բուժեմ, արդէն կը սկսեմ աշխատել այդ նոր տարրի վրայ:

 

Լուսինէ Շահբազեան

 

Յարակից լուրեր

  • «Յաղթանակս նւիրում եմ Հայաստանին, հայ ազգին». Արթուր Դաւթեան
    «Յաղթանակս նւիրում եմ Հայաստանին, հայ ազգին». Արթուր Դաւթեան

    Պատւոյ հարթակին ուրախութեան եւ հպարտութեան զգացողութիւններ ունէի: Երջանիկ եմ, որ կարողացայ մեր դրօշը բարձրացնել եւ Հայաստանին բերել աշխարհի ոսկէ մեդալը: Յաղթանակս նւիրում եմ Հայաստանին, հայ ազգին, այս յաղթանակը բոլորինն է, ով հայ է:

    Այս մասին Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում Լիվերպուլից ասաց աշխարհի նորընծայ չեմպիոն Արթուր Դաւթեանը:

  • Արթուր Դաւթեանը՝ Աշխարհի չեմպիոն
    Արթուր Դաւթեանը՝ Աշխարհի չեմպիոն

    Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզութեան աշխարհի առաջնութիւնում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր, Եւրոպայի չեմպիոն, 2022 թւականի Եւրոպայի փոխչեմպիոն, Եւրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գաւաթակիր Արթուր Դաւթեանը դարձաւ Աշխարհի չեմպիոն։

  • Յակոբ Սերոբեանը՝ Լիւերպուլից. «Իրականում, մի փոքր անսպասելի էր Յարութիւն Մերդինեանի մեդալը ԱԱ-ում»
    Յակոբ Սերոբեանը՝ Լիւերպուլից. «Իրականում, մի փոքր անսպասելի էր Յարութիւն Մերդինեանի մեդալը ԱԱ-ում»

    Շատ ուրախ եմ Յարութիւն Մերդինեանի բրոնզէ մեդալի համար: Իսկապէս անսպասելի էր. շատ ուժեղ պայքար էր գնում նժոյգ թափերի եզրափակիչում: Յարութիւնը եւս մէկ անգամ ապացուցեց իր բարձր կարգը:

    Այսպէս Sport.News.am-ի թղթակցի հետ զրոյցում Անգլիայից Յարութիւն Մերդինեանի՝ աշխարհի առաջնութեան երկրորդ բրոնզէ մեդալը մեկնաբանեց սպորտային մարմնամարզութեան Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանը:

  • Յարութիւն Մերդինեանը՝ աշխարհի կրկնակի բրոնզէ մեդալակիր
    Յարութիւն Մերդինեանը՝ աշխարհի կրկնակի բրոնզէ մեդալակիր

    Հայաստանի սպորտային մարմնամարզութեան հաւաքականի առաջատարներից Յարութիւն Մերդինեանը երկրորդ անգամ դարձաւ աշխարհի բրոնզէ մեդալակիր:

  • «Հին, ծուռ մարզասարքեր, բայց չեմպիոններ». Յարութիւն Մերդինեանը բացել է յաջողութեան գաղտնիքը
    «Հին, ծուռ մարզասարքեր, բայց չեմպիոններ». Յարութիւն Մերդինեանը բացել է յաջողութեան գաղտնիքը

    Մարմնամարզութիւնն աշխարհում ամենադժւար մարզաձեւերից մէկն է համարւում։ Բայց հայկական դպրոցը վաղուց է հաստատւել այս մարզաձեւում, իսկ վերջին տարիների արդիւնքներն ապացուցում են, որ Եւրոպայում մեզ հետ հաշւի են նստում բոլորը։ Հիմա էլ չեմպիոնական տարիքային ռեկորդ ենք սահմանում։ Յարութիւն Մերդինեանը 38 տարեկանում դարձաւ Եւրոպայի չեմպիոն։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում նա փակագծեր է բացել եւ ասել` ինչ օգնեց այս տարիքում չեմպիոն դառնալ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։