Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի յաղթանակով է աւարտւել Մայամիում անցկացւած շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարը։
«alikonline.ir» - Համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնի յաղթանակով է աւարտւել Մայամիում անցկացւած շախմատի արագ խաղի FTX Crypto Cup մրցաշարը։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Վերջին տուրում (7-րդ) Կառլսէնը թայ-բրէյքում 2:4 հաշւով պարտւել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային, սակայն 16 միաւորով գրաւել է առաջին տեղը։ Ռամեշբաբու Պրագնանանդհան յետ է մնացել 1 միաւոր։
Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) վերջին տուրում 1,5:2,5 հաշւով պարտւել է հոլանդացի Անիշ Գիրիին եւ 8 միաւորով գրաւել 6-րդ տեղը։
FTX Crypto Cup-ի մրցանակային հիմնադրամը 210 հազար դոլար էր, գումարած 100 հազար դոլարի բիթքոյին։ FTX Crypto Cup-ը Meltwater Champions Chess Tour (ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է) շարքի մրցաշար է։