Հա

Մարզական

29/08/2022 - 11:00

Յայտնի են Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր կազմի նոր անդամները

Երէկ՝ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ընտրութիւնները, որին մասնակցել է նաեւ՝ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Արա Գալստեանը:

 

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւնն Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ընտրութիւններին մասնակցել է լիարժէք ձայնի իրաւունքով եւ որպէս Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկը

 

«alikonline.ir» - Երէկ՝ օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ընտրութիւնները, որին մասնակցել է նաեւ՝ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան փոխնախագահ Արա Գալստեանը:

Նիստի շրջանակում Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան փոխնախագահը զրոյցներ ու քննարկումներ է ունեցել Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի անդամների հետ, որոնց ընթացքում կարեւորւել է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ տարբեր ֆեդերացիաների միջեւ յարաբերութիւնների ընդլայնման քայլերն եւ հետագայ համագործակցութիւնների խորացումը: Տեղի է ունեցել գործադիր կոմիտէի ղեկավար կազմի ընտրութիւնը:

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւնն Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ընտրութիւններին մասնակցել է լիարժէք ձայնի իրաւունքով եւ որպէս Իրանի ազգային օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկը:

Քւէարկութեան արդիւնքում, որպէս Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ղեկավար կազմ են ընտրւել անդամներ՝ ձայների հետեւեալ յարաբերակցութեամբ՝

Նախագահ՝ Մահմմուդ Խոսրաւի Վաֆա՝ 28 քւէ

Փոխնախագահ՝ Ղոլամռեզա Նոռուզի՝ 29 քւէ

Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի ղեկավար կազմի անդամներ

Մեհրդադ Ալի Ղարդաշի՝ 42 քւէ

Ալիռեզա Փաքդէլ՝ 38 քւէ

Ալիռեզա Սոհրաբեան՝ 30 քւէ

Մոհամմադռեզա Դաւարզանի՝ 29 քւէ

Ղոլամռեզա Շաբանի Բահար՝ 28 քւէ

Քւէարկութեան երկրորդ փուլն ամփոփել են Մեհդի Գուդարզին՝ 30 կողմ եւ Համիդ Ազիզին՝ 20 կողմ ձայներով, որոնք նոյնպէս ընդգրկւել են Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմնի կազմում եւ նոյն կազմի մարզիկների յանձնաժողովի ներկայացուցիչն է դարձել Բեհդադ Սալիմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։