Հա

Մարզական

07/09/2022 - 14:50

Այսօր կը մեկնարկեն Իրանի 53-րդ համահայկական խաղերը, որի ծրագրում ընդգրկւած է 9 մարզաձեւ. 4 քաղաքների աւելի քան 200 մարզիկ-մարզուհիներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Հ. Մ. «Արարատ» մարզանում տեղի կունենայ Իրանի 53-րդ համահայկական խաղերի բացման հանդիսութիւնը: Խաղերը նւիրւած են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամեակին:

«alikonline.ir» - Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Հ. Մ. «Արարատ» մարզանում տեղի կունենայ Իրանի 53-րդ համահայկական խաղերի բացման հանդիսութիւնը: Խաղերը նւիրւած են «Արարատ»-ի ֆուտբոլի 66-ամեակին:

Իրանի 53-րդ համահայկական խաղերին մասնակցելու են աւելի քան 200 մարզիկ-մարզուհիներ Իրանի տարբեր շրջաններից, այդ թւում՝ Թեհրան, Նոր Ջուղա, Թաւիրզ եւ Գեարդաբադ քաղաքներ:

Խաղերի ծրագրում ընդգրկւած է 9 մարզաձեւ, այդ թւում՝ ֆուտբալ, ֆուտսալ, բասկետբոլ, սթրիթբալ 3x3, թենիս, ճատրակ, սեղանի թենիս եւ վոլէյբոլ: Այս տարի առաջին անգամ մարզաձեւերի ցուցակում է ընդգրկւել նաեւ՝ FIFA-ի մարզաձեւը:

Յիշեցնենք, որ երեքշաբթի օգոստոսի 30-ին Թեհրանի Ս. Սարգիս եւ Ս. Մինաս եկեղեցիներում՝ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի ձեռամբ տեղի է ունեցել Իրանի 53-րդ Համահայկական խաղերի ջահերից երկուսի բոցավառման արարողութիւնը։

Օգոստոսի 31-ի առաւօտեան, Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանի, Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի ձեռամբ Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի է ունեցել Իրանի 53-րդ համահայկական խաղերի 3-րդ ջահի օրհնութեան արարողութիւնը: Ջահակիր Մարգար Ներսիսեանի եւ ուղեկցող պատւիրակութեան միջոցով Իրանի 53-րդ Համահայկական խաղերի 3-րդ ջահն մուտք է գործել Ս. Թարգմանչաց եկեղեցի, այնուհետեւ կատարւել է օրհնութիւն:

սեպտեմբերի 2-ին, Թեհրանի Ս. Գրիգոր Lուսաւորիչ եկեղեցում Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի եւ Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի ձեռամբ օրհնւել է Իրանի 53-րդ Համահայկական խաղերի 4-րդ ջահը, ջահակիր՝ Յովիկ Հաթամզադէի միջոցով:

Մի քանի օրերի ընթացքում օրհնւած ջահերն տեղադրւել են Ս. Խաչ մատուռում, որոնք այսօր կը բոցավառւեն մէկ ջահի շուրջ եւ կազդարարեն Իրանի 53-րդ Համահայկական խաղերի մեկնարկը՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի մարզադաշտում: Այս տարւայ բոլոր ջահակիրները «Արարատ»-ի 66-ամեայ ֆուտբոլի վետերան ֆուտբոլիստներն են:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։