Հա

Մարզական

28/09/2022 - 10:10

ԱԱ-2022. Կատարը ծախսել է 208 միլիարդ եւրօ

Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան անցկացման համար Կատարն իրականացրել է 208 միլիարդ եւրոյի շինարարութիւն` ստադիոններ, հիւրանոցներ, նոր ճանապարհներ, մետրոպոլիտէն, օդանաւակայանի արդիականացում:

«alikonline.ir» - Ֆուտբոլի աշխարհի առաջնութեան անցկացման համար Կատարն իրականացրել է 208 միլիարդ եւրոյի շինարարութիւն` ստադիոններ, հիւրանոցներ, նոր ճանապարհներ, մետրոպոլիտէն, օդանաւակայանի արդիականացում, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է բրիտանական The Sun-ը։

«Աշխարհի առաջնութիւնը Կատարի ազգային զարգացման հայեցակարգի մի մասն է։ Այն ներառում է մինչեւ 2030 թւականը կատարւելիք ռազմավարական զարգացման ծրագրերը քաղաքային արդիականացման, արդիւնաբերութեան, կրթութեան, առողջապահութեան ոլորտներում»,- ասել է աշխարհի առաջնութեան կազմկոմիտէի հանրային կապերի պատասխանատու Ալ Նուայմին։

2018 թւականին Ռուսաստանն աշխարհի առաջնութեան անցկացման համար ծախսել էր 13,2 միլիարդ եւրօ։

Աշխարհի առաջնութիւնը Կատարում կը մեկնարկի նոյեմբերի 20-ին, կաւարտւի դեկտեմբերի 18-ին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։