Հա

Մարզական

12/11/2022 - 11:40

Պելէն սպասում է Բրազիլիայի 6-րդ չեմպիոնութեանը

Բրազիլացի լեգենդար յարձակւող Պելէն կարծում է, որ Բրազիլիայի ազգային հաւաքականը կը կարողանայ յաղթել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում։

«alikonline.ir» - Բրազիլացի լեգենդար յարձակւող Պելէն կարծում է, որ Բրազիլիայի ազգային հաւաքականը կը կարողանայ յաղթել Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնում։ Գրում է ArmSport.am-ը:

«Վերջին անգամ, երբ ես կրեցի Բրազիլիայի մարզաշապիկը, մենք երեք աստղ ունէինք դրօշի վերեւում: Այժմ մենք ունենք հինգ. Չեմ համբերում, թէ երբ եմ տեսնելու վեցերորդ աստղը: Ես այստեղ եմ իմ վստահութիւնը յայտնելու այս թիմին եւ յաջողութիւն մաղթելու մեր թիմին»,- գրել է Պելէն սոցցանցերում։

82-ամեայ Պելէն Բրազիլիային օգնեց յաղթել աշխարհի առաջնութիւնում 1958, 1962 եւ 1970 թւականներին:

Նոյեմբերի 20-ին կը մեկնարկի 2022 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը։ Բրազիլիայի հաւաքականը խմբում կը խաղայ Սերբիայի, Շւէյցարիայի եւ Կամերունի հետ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։