Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում լեգենդար ֆուտբոլիստների հետ մասնակցել է աւանդական «Խաղաղութեան խաղին»։ Հանդիպման մասնակիցներն այնուհետեւ արժանացել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելութեանը։
«alikonline.ir» - Իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում լեգենդար ֆուտբոլիստների հետ մասնակցել է աւանդական «Խաղաղութեան խաղին»։ Հանդիպման մասնակիցներն այնուհետեւ արժանացել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ընդունելութեանը։ Այս մասին գրում է Sport.News.am-ը։
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում լուսանկարներ է հրապարակել Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպումից։
Մխիթարեանն իր ինքնագրով խաղաշապիկ է նւիրել Հռոմի պապին: Խաղաշապիկին նաեւ շնորհակալական գրութիւն է եղել Հայաստանում եւ աշխարհում խաղաղութիւն հաստատելու ջանքերի համար։
«Պատիւ էր Հռոմի պապի հետ հանդիպելը եւ յայտնի ֆուտբոլիստների հետ ներդրում ունենալը ամբողջ աշխարհում խաղաղութիւն տարածելու նրա ջանքերում»,- գրել է Մխիթարեանը։