Հա

Մարզական

17/11/2022 - 12:30

Շուրջ 2.3 մլն եւրօ․ Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառւել է գնդակը, որով Մարադոնան խփել էր «Աստծոյ ձեռք» գոլը

Գնդակը, որով խփւել է պատմութեան ամենայայտնի գոլերից մէկը, 2 մլն ֆունտով (մօտ 2.28 մլն եւրօ) վաճառւել է Մեծ Բրիտանիայի աճուրդում։ Գրում է Tert.am-ը:

«alikonline.ir» - Գնդակը, որով խփւել է պատմութեան ամենայայտնի գոլերից մէկը, 2 մլն ֆունտով (մօտ 2.28 մլն եւրօ) վաճառւել է Մեծ Բրիտանիայի աճուրդում։ Գրում է Tert.am-ը:

Խօսքը գոլի մասին է, որը պատմութեան մէջ յայտնի է «Աստծոյ ձեռք» անունով։ Այն հեղինակել է Դիեգօ Մարադոնան ԱԱ-196-ի 1/4 եզրափակչի Անգլիայի դէմ խաղում։ Արգենտինան այդ խաղում յաղթել է 2-1 հաշւով ու արդիւնքում յաղթել Աշխարհի առաջնութիւնը։

Գնդակը վաճառել է հէնց այդ խաղի թունիսցի մրցավար Ալի Բին Նասերը։ Ակնկալւում էր, որ գնդակը կը գնւի 2.5-3 մլն ֆունտով։ Աճուրդը կայացել է նոյեմբերի 16-ին Graham Budd Auctions-ում։

Մարադոնան մահացել է 2020 թւականի նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։