Հա

Մարզական

20/11/2022 - 13:50

Արսէն Գուլամիրեանը WBA-ի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում յաղթել է Ալեքսէյ Եգորովին

Ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արսէն Գուլամիրեանը պաշտպանեց իր տիտղոսը ռուսաստանցի Ալեքսէյ Եգորովի դէմ մենամարտում:

«alikonline.ir» - Հայ բռնցքամարտիկը շուրջ երեք տարւայ ընդմիջումից յետոյ ռինգ է դուրս եկել եւ կրկին ապացուցել, որ անպարտելի է։

Ծանր քաշային կարգում WBA վարկածով չեմպիոն, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արսէն Գուլամիրեանը պաշտպանեց իր տիտղոսը ռուսաստանցի Ալեքսէյ Եգորովի դէմ մենամարտում: Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

Մենամարտը տեւեց 12 ռաունդ։ Տիտղոսի համար պայքարում Եգորովի մեկնարկը լաւն էր, սակայն երկրորդ կէսում Գուլամիրեանն աւելի համոզիչ էր եւ արդիւնքում յաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ ՝ 116-112, 116-112 եւ 117-111 հաշւով:

Այսպիսով` Եգորովն իր կարիերայի ընթացքում առաջին պարտութիւնը կրեց։ Նախկինում նա 11 մենամարտերում 11 յաղթանակ ունէր։

Միեւնոյն ժամանակ, հայ մարզիկը 27 մենամարտերում 27 յաղթանակ էր տօնել (18-ը` նոկաուտով)։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։