Կատարի մայրաքաղաք Դոհայում` «Էլ Բայտ» մարզադաշտում, կայացաւ աշխարհի 22-րդ առաջնութեան բացման պաշտօնական արարողութիւնը:
«alikonline.ir» - Կատարի մայրաքաղաք Դոհայում` «Էլ Բայտ» մարզադաշտում, կայացաւ աշխարհի 22-րդ առաջնութեան բացման պաշտօնական արարողութիւնը:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` քառորդ ժամ տեւած բացման արարողութեանը մասնակցեց հոլիվուդեան աստղ Մորգան Ֆրիմանը: Լուսային շոույին յաջորդեց աշխարհի առաջնութեան ամենայայտնի երգերով եւ պարերով լի ներկայացումը: Աշխարհի այս առաջնութիւնն արդէն իսկ բացառիկ է, քանի որ անցկացւում է ձմռանը, առաջին անգամ արաբական երկրում եւ երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորէայում եւ Ճապոնիայում էր 2002 թւականին): Բացառիկութեան տեսանկիւնից. ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնն անցկացւելու է մարզադաշտերում, որոնք լինելու են փակ եւ ունեն յատուկ օդոր կման համակարգ: Եւ այս աշխարհի առաջնութիւնը վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, յաջորդիւ կայանալիք ԱԱ-ներում կը լինեն 48 թիմեր:
Մունդիալի եզրափակիչը կը կայանայ դեկտեմբերի 18-ին: