Հա

Մարզական

23/11/2022 - 10:10

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը վաճառւում է

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ի սեփականատէր Գլէյզերնէրի ընտանիքը որոշել է վաճառել ակումբը։ Անգլիական ակումբի ղեկավարութիւնը Rothschild and Co. ներդրումային ֆինանսական կառոյցին է պատւիրակել վաճառքի կամ ներդրումային առաջարկների դիտարկումը, հաղորդում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պաշտօնական կայքը։

«alikonline.ir» - «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի սեփականատէր Գլէյզերնէրի ընտանիքը որոշել է վաճառել ակումբը։ Անգլիական ակումբի ղեկավարութիւնը Rothschild and Co. ներդրումային ֆինանսական կառոյցին է պատւիրակել վաճառքի կամ ներդրումային առաջարկների դիտարկումը, հաղորդում է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի պաշտօնական կայքը։ Հնարաւոր է նաեւ ռազմավարական գործընկերութիւն երրորդ կողմի հետ։ Գրում է Sport.News.am-ը:

Ակումբը նոր բաժնետէրին կը փոխանցի նաեւ ստադիոնը, ամբողջ ենթակառուցւածը, ակադեմիան, տարբեր տարիքային խմբերի թիմերով։

Գլէյզերնէրի ընտանիքը 17 տարի առաջ է գնել ակումբը 800 միլիոն դոլարով։

Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը յայտարարել էր 37-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը երկկողմանի համաձայնութեամբ խզելու մասին։ Ակումբը փոխհատուցում չի վճարի ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսւած էր մինչեւ այս մրցաշրջանի աւարտը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։