Հա

Մարզական

25/11/2022 - 16:20

ԱԱ-2022․ Իրանի թիմը յաղթեց Ուելսին՝ 2:0

Աշխարհի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկւած Ուելսի եւ Իրանի հաւաքականները։ Աւելացւած ժամանակում խփած գոլերի շնորհիւ 2:0 հաշւով յաղթեցին իրանցիները։

«alikonline.ir» - Աշխարհի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկւած Ուելսի եւ Իրանի հաւաքականները։ Աւելացւած ժամանակում խփած գոլերի շնորհիւ 2:0 հաշւով յաղթեցին իրանցիները։ Գրում է Sport.News.am-ը։

15-րդ րոպէին Իրանի հաւաքականի եւ բելգիական «Շառլեռուա»-ի 26-ամեայ կիսապաշտպան Ալի Գոլիզադէն գրաւեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գւատեմալացի մրցավար Մարիօ Էսկոբարը VAR-ի յուշումից յետոյ գրանցեց խաղից դուրս վիճակ։

86-րդ րոպէին վերջին յոյսի խախտման համար տուգանային հրապարակից դուրս թոյլ տւած խախտման համար հեռացւեց Ուելսի թիմի եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթ»-ի 35-ամեայ դարպասապահ Ուեյն Հենեսին։ 

Թւային առաւելութիւնը Իրանի հաւաքականը գոլի վերածեց աւելացւած 9-րդ րոպէին։ Աչքի ընկաւ իրանական «Էստեղլալ»-ի 29-ամեայ պաշտպան Ռուզբեհ Չեշմին։ Աւելացւած 11-րդ րոպէին Իրանի թիմի երկրորդ գոլը խփեց  իրանական «Սպահան»-ի 32-ամեայ պաշտպան Ռամին Ռեզայանը։

Իրանի հաւաքակաը 3 միաւորով երկրորդն է, Ուելսը վերջինն է՝ 1 միաւոր։

Առաջին տուրում ուելսցիները 1:1 հաշւով ոչ ոքի էին խաղացել ԱՄՆ-ի հետ, Իրանը 2:6 հաշւով պարտւել էր Անգլիային։

Վերջին տուրում Ուելսի թիմը նոյեմբերի 29-ին կը մրցի անգլիացիների, Իրանը՝ ԱՄՆ-ի հետ։

ԱԱ-2022. B խումբ, երկրորդ տուր

Ուելս - Իրան՝ 0:2 

Ռուզբեհ Չեշմի, 90+9, Ռամին Ռեզայան, 90+11

Մրցաշարային դրութիւն․ Անգլիա (1 խաղ)՝ 3 միաւոր, Իրան՝ 3,  ԱՄՆ (1 խաղ)՝ 1, Ուելս՝ 1:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։