Հա

Մարզական

01/12/2022 - 09:18

«Ինձ համար պատիւ ու արտօնութիւն էր այս ֆուտբոլային ընտանիքի մասը լինելը». Քէյրոշ

Կարլուշ Կէյրուշը յայտարարել է Իրանի հաւաքականի գլխաւոր մարզչի պաշտօնը լքելու մասին։ Նախօրէին իրանցիները չկարողացան ԱԱ-2022-ի փլէյ-օֆֆ դուրս գալ՝ B խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը։

«alikonline.ir»- Նախօրէին իրանցիները չկարողացան ԱԱ-2022-ի փլէյ-օֆֆ դուրս գալ՝ B խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը։ Ֆուտբոլի խաղից յետոյ գլխաւոր մարզիչ Կարլոս Քէյրոշը իր ինսթագրամեան էջում գրառում է կատարել:

«Ֆուտբոլում բարոյական յաղթանակներ չկան, բայց ոչ բարոյական բան էլ չկայ նրանում, որ չես կարողանում հասնել երազանքիդ, եթէ ամէն ինչ արել ես՝ ցանկութեամբ լի եւ յաղթանակի տղամարդակային տրամադրւածութեամբ։

Հպարտանում եմ ձեզնով, դուք հիասքանչ էիք խաղադաշտում եւ դրա սահմաններից դուրս։

Ինձ համար պատիւ ու արտօնութիւն էր այս ֆուտբոլային ընտանիքի մասը լինելը։ Վստահ եմ, որ դուք արժանացել լիարժէք յարգանքի՝ բարձրացնելով ձեր երկրի ու երկրպագուների հեղինակութիւնը։

Բոլորին՝ երջանկութիւն, յաջողութիւններ ու առողջութիւն։ Շնորհակալութիւն»,- գրել է պորտուգալացի մասնագէտը սոցցանցերի իր էջերում։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։