Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնութեանը մասնակցած հաւաքականներին պարգեւատրել է 440 միլիոն դոլարով, ինչը 40 միլիոն դոլարով շատ է 2018թ․ աշխարհի առաջնութեան մրցանակային հիմնադրամից։
«alikonline.ir» - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնութեանը մասնակցած հաւաքականներին պարգեւատրել է 440 միլիոն դոլարով, ինչը 40 միլիոն դոլարով շատ է 2018թ․ աշխարհի առաջնութեան մրցանակային հիմնադրամից, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է NBC Sports-ը։
Տիտղոսը նւաճած Արգենտինան ստացել է 42 միլիոն դոլար, եզրափակիչում պարտութիւն կրած Ֆրանսիան՝ 30 միլիոն դոլար, բրոնզէ մեդալակիր Խորւաթիան՝ 27 միլիոն դոլար, չորրորդ տեղը գրաւած Մարոկկոն՝ 25 միլիոն դոլար։
Քառորդ եզրափակիչում պայքարից դուրս մնացած թիմերի մրցանակը կազմել է (Բրազիլիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Անգլիա) մրցանակային գումարը 17-ական միլիոն դոլար է, 1/8 եզրափակիչում պարտւած թիմերինը (ԱՄՆ, Սենեգալ, Աւստրալիա, Լեհաստան, Իսպանիա, Ճապոնիա, Շգէյցարիա, Հարաւային Կորէա)՝ 13-ական միլիոն դոլար։
Խմբային փուլի արգելքը չյաղթահարած հաւաքականները (Կատար, Էկվադոր, Ուելս, Իրան, Մեքսիկա, Սաուդական Արաբիա, Դանիա, Թունիս, Կանադա, Բելգիա, Գերմանիա, Կոստա Ռիկա, Սերբիա, Կամերուն, Գանա, Ուրուգւայ) ստացել են 9-ական միլիոն դոլար։