Հա

Մարզական

03/01/2023 - 08:37

Ռոնալդուն իրաւունք կունենայ փոխել Ալ-Նասրի մարզիչներին. CBS Sports

«Ալ-Նասրի» յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն իրաւունք կունենայ փոխել թիմի մարզիչներին ըստ ցանկութեան։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է CBS Sports-ը՝ յղում անելով իր աղբիւրներին։

«alikonline.ir»- «Ալ-Նասրի» յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն իրաւունք կունենայ փոխել թիմի մարզիչներին ըստ ցանկութեան։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնում է CBS Sports-ը՝ յղում անելով իր աղբիւրներին։

Աղբիւրի համաձայն՝ 37-ամեայ պորտուգալացին կը կարողանայ փոխել մարզիչներին, եթէ ներկայիս մարզիչն իրեն չհամապատասխանի։ CBS Sports-ի աղբիւրները «Ալ-Նասրն» անւանում են «Կրիշտիանու» ֆուտբոլային ակումբ:

«Ալ-Նասրի» ներկայիս գլխաւոր մարզիչն է Ռուդի Գարսիան, ով նախկինում աշխատել է ֆրանսիական «Լիոնում» եւ «Մարսելում», ինչպէս նաեւ իտալական «Ռոմայում»:

Ռոնալդուն միացել է սաուդական ակումբին 2022 թւականի դեկտեմբերի վերջին՝ ազատ գործակալի կարգավիճակով, այն բանից յետոյ, երբ նրա նախորդ թիմը՝ «Մանչեսթեր Իւնայթեդը», խզել է Ռոնալդուի հետ պայմանագիրը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։