Սաուդական Արաբիայի «Ալ Նասր» ակումբը ներկայացրեց թիմի նորեկ, Պորտուգալիայի հաւաքականի 37-ամեայ յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին։
«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի «Ալ Նասր» ակումբը ներկայացրեց թիմի նորեկ, Պորտուգալիայի հաւաքականի 37-ամեայ յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուին։
Նա 2,5 տարւայ պայմանագիր է կնքել Սաուդական Արաբիայի թագաժառանգին պատկանող ակումբի հետ։ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կը կազմի 75 միլիոն եւրօ, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդել էր CBS Sports-ը։
Նոյեմբերին անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի հետ պայմանագիրը խզելուց յետոյ Ռոնալդուն ունէր ազատ գործակալի կարգավիճակ։
«Ալ Նասր»-ի գլխաւոր մարզիչն է ֆրանսիացի Ռուդի Գարսիան, որը նախկինում գլխաւորել է «Ռոմա»-ն, «Մարսէլ»-ը եւ «Լիոն»-ը։
Սաուդական Արաբիայում ցանկանում են Ռոնալդուի հետ համագործակցութիւնը շարունակել մինչեւ 2030թ․ աշխարհի առաջնութեան կազմակերպիչ երկրի ընտրութիւնը։ Սաուդական Արաբիան մտադիր է Եգիպտոսի եւ Յունաստանի հետ համատեղ յայտ ներկայացնել։ 2,5 տարի «Ալ Նասր»-ում խաղալուց յետոյ նա կը դառնայ Սաուդական Արաբիայի ֆուտբոլային դեսպանը։