Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսին ճանաչւել է 2022թ․ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ՝ Ֆուտբոլային պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։
«alikonline.ir» - Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսին ճանաչւել է 2022թ․ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ՝ Ֆուտբոլային պատմութեան եւ վիճակագրութեան միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Մեսսին հաւաքել է 275 միաւոր՝ զգալիօրէն գերազանցելով երկրորդ տեղը գրաւած աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հաւաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամեայ յարձակւող Կիլիան Մբապէին՝ 35 միաւոր։ Լաւագոյն եռեակը եզրափակել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գաւաթակիր Մադրիդի «Ռէալ»-ի 35-ամեայ ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեման (30 միաւոր)։
Լաւագոյն հնգեակում են նաեւ «Ռէալ»-ի եւ աշխարհի առաջնութեան բրոնզէ մեդալակիր Խորւաթիայի հաւաքականի 37-ամեայ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (15) եւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի 22-ամեայ նորւեգացի յարձակւող Էրլինգ Հոլանդը (5)։