Աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնն ու Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) կը մասնակցեն Նիդեռլանդների Վէյկ Ան Զեէ քաղաքում անցկացւելիք Tata Steel Masters աւանդական (85-րդ անգամ) մրցաշարին։
«alikonline.ir» - Աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնն ու Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) կը մասնակցեն Նիդեռլանդների Վէյկ Ան Զեէ քաղաքում անցկացւելիք Tata Steel Masters աւանդական (85-րդ անգամ) մրցաշարին։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
14 մասնակիցների թւում կը լինեն նաեւ չինացի Դին Լիրէնը, ամերիկացիներ Ֆաբիանօ Կարուանան ու Ուեսլի Սոն, ռումինացի Ռիչարդ Ռապորտը, հնդիկներ Դոմարաջու Գուկեշը, Արջուն Էրիգաիսին ու Ռամեշբաբու Պրագնանանդհան, իրանցի Փարհամ Մաղսուդլուն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, գերմանացի Վինսենտ Կէյմէրը, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Եորդէն Վան Ֆորեսթը։
Tata Steel Masters-ը (13 մրցափուլ) կանցկացւի յունւարի 14-29-ը։