Մադրիդի «Ռէալ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջարկներ է ունեցել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հաւաքականներից, սակայն մերժել է:
«alikonline.ir» - Մադրիդի «Ռէալ»-ի նախկին գլխաւոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջարկներ է ունեցել Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ ԱՄՆ-ի հաւաքականներից, սակայն մերժել է, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
Ֆրանսիացի մասնագէտը յոյս ունէր փոխարինել Դիդիէ Դեշամին Ֆրանսիայի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնում, սակայն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգեց պայմանագիրը Դեշամի հետ մինչեւ 2026 թւականը։
Զիդանի գլխաւորութեամբ «Ռէալ»-ը դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գաւաթակիր, Իսպանիայի կրկնակի չեմպիոն։