Հա

Մարզական

10/01/2023 - 09:40

Նեպոմնեաշչին ու Դին Լիրէնը շախմատային թագը կը վիճարկեն ապրիլին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հաստատել է աշխարհի չեմպիոնական մրցամարտի անցկացման ժամկէտը։

«alikonline.ir» - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԷ) հաստատել է աշխարհի չեմպիոնական մրցամարտի անցկացման ժամկէտը։

Ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչին ու չինացի Դին Լիրէնը շախմատային թագը կը վիճարկեն ապրիլի 7-30-ը, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է ՖԻԴԷ-ի կայքը։

Մրցավայրը դեռ հաստատւած չէ։ ՖԻԴԷ նախագահ Արկադի Դւորկովիչն աւելի վաղ նշել էր, որ ամենահաւանական տարբերակը Մեքսիկան է։

Նեպոպմնեաշչին յաւակնորդների մրցաշարի յաղթողն է, Դին Լիրէնը գրաւել էր երկրորդ տեղը։ Գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը պաշտօնապէս հրաժարւել է պաշտպանել տիտղոսը։

Կառլսէնը դեկտեմբերին Ալմաթիում նւաճեց արագ եւ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսները եւ այժմ համարւում է աշխարհի բացարձակ չեմպիոն։ Նա նաեւ համաշխարհային դասակարգման առաջատարն է։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։