Հա

Մարզական

16/01/2023 - 08:54

«Բարսելոնա»-ն՝ Իսպանիայի սուպերգաւաթի յաղթող

Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցաւ Իսպանիայի Սուպերգաւաթի եզրափակիչը։

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցաւ Իսպանիայի սուպերգաւաթի եզրափակիչը։ Գրում է Tert.am-ը:

Եզրափակչում հանդիպեցին իսպանական ֆուտբոլի երկու գրանդները՝ գործող սուպերգաւաթակիր «Ռէալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն։

Երէկ կայացած հանդիպումն աւարտւեց կատալոնացիների յաղթանակով՝ 3-1 հաշւով։ Այսպիսով «Բարսելոնա»-ն իր պատմութեան մէջ 14-րդ անգամ դարձաւ սուպերգաւաթակիր․ դա մրցաշարի ռեկորդն է։ «Ռէալ»-ը նման 12 տիտղոս ունի։

Երէկ կայացած խաղում կատալոնացիների կազմում գոլերով աչքի ընկան Գաւին, Լեւանդովսկին ու Պեդրին։ Նշենք, որ Գաւին, բացի գոլից, նաեւ դարձաւ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդցիների միակ գնդակը 93-րդ րոպէին իր հաշւին գրանցեց Բենզեման։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։