Հայաստանի ազգային հաւաքականի նախկին աւագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը Where are you from (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ պատմել Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական աւանդոյթների մասին։
«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի նախկին աւագ, «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարեանը Where are you from (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ պատմել Հայաստանի, հայ ժողովրդի եւ հայկական աւանդոյթների մասին։
Տեսահոլովակը հրապարակւել է ֆուտբոլային ակումբի ֆէյսբուքեան պաշտօնական էջում։ Տեղեկացնում է Tert.am-ը:
Տեսահոլովակի սկզբում Մխիթարեանը նաեւ թղթի վրայ նկարում է Հայաստանի եւ Արցախի քարտէզները, ապա ցոյց է տալիս, թէ որտեղ է գտնւում Երեւանը։
Նա Հայաստան այցելողներին խորհուրդ է տալիս լինել Սեւանայ լճում, Խոր Վիրապում, որտեղից կարելի է տեսնել նաեւ Արարատ լեռը։
Հայ մարզիկը պատմում է նաեւ Երեւանի մասին՝ նշելով, որ այն շատ գեղեցիկ է յատկապէս ամռանը։ Մխիթարեանը նշում է, որ կը ցանկանայ կարիերան աւարտելուց յետոյ վերադառնալ Երեւան։
Հենրիխը տեսահոլովակում պատմում է նաեւ իր հօր` յայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարեանի մասին։
«Ինձ համար պատիւ է եղել խաղալ Հայաստանում եւ ներկայացնել ազգային հաւաքականը»,- ասել է նա։