Ադրբեջանը վրդովւած է Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի պահւածքից։
«alikonline.ir» - Ադրբեջանը վրդովւած է Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի պահւածքից։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է Sports.ru կայքը։
Հենրիխ Մխիթարեանը «Where are you from» (Որտեղի՞ց ես) հաղորդաշարի ժամանակ իտալերէնով իր երկրպագուներին պատմել է Հայաստանի եւ իր ֆուտբոլային կեանքի մասին։
Ֆուտբոլիստը տեսահոլովակի սկզբում թղթի վրայ նկարում է Հայաստանի եւ Արցախի քարտէզները ու խօսում իր ծննդավայրի մասին։
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան (AFFA) մտադիր է բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ-ին եւ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը նոյնպէս դժգոհութիւն է յայտնել Մխիթարեանի գործողութիւններից։