Սամուէլ Տէր-Սահակեանը նւաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
«alikonline.ir» - Սամուէլ Տէր-Սահակեանը նւաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։ Բարձրագոյն խմբի 83-րդ առաջնութեան վերջին տուրում նա սպիտակներով մրցեց Ռոբերտ Յովհաննիսեանի հետ եւ առաւելութեան հասաւ 51-րդ քայլին։ Սամուէլ Տէր-Սահակեանը 9 հնարաւորից վաստակեց 6,5 միաւոր եւ միանձնեայ գրաւեց առաջին տեղը։ Գրում է Sport.News.am-ը։
Երկրորդ տեղում է Մանուէլ Պետրոսեանը, որը վաստակեց 6 միաւոր։ Լաւագոյն եռեակը եզրափակեց Տիգրան Կ․ Յարութիւնեանը՝ 5,5 միաւոր։
Կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը նւաճել էր Մարիա Գէորգեանը՝ 7 միաւոր։ Երկրորդ տեղը 6,5 միաւորով գրաւեց Սուսաննա Գաբոյեանը։ Բրոնզէ մեդալը նւաճեց Արփինէ Գրիգորեանը՝ 5,5 միաւոր։
Լուսանկարը՝ Էմմա Ասատրեանի