Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարէն Խաչանովը չորրորդ յաղթանակն է տօնել Աւստրալիայի բաց առաջնութիւնում:
«alikonline.ir»- Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարէն Խաչանովը չորրորդ յաղթանակն է տօնել Աւստրալիայի բաց առաջնութիւնում: Գրում է Tert.am-ը:
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղաւարտի» տարւայ առաջին մրցաշարի` Աւստրալիայի բաց առաջնութեան, տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանում Կարէն Խաչանովը մրցեց Ճապոնիան ներկայացնող Եոսիհիտօ Նիսիոկայի հետ եւ յաղթանակի հասաւ ընդամէնը երեք սեթերից յետոյ` 6:0, 6:0, 7:6 հաշւով: Մրցախաղը ձգւեց միայն 2 ժամ:
Թենիսի Աւստրալիայի բաց առաջնութիւնը «Մեծ սաղաւարտի» տարւայ 4 գլխաւոր մրցաշարերից մէկն է: Այն անցկացւում է աւստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկոյթի վրայ: Աւստրալիայի բաց առաջնութիւնն առաջին անգամ անցկացւել է 1905 թւականին: 2022 թւականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում յաղթել է Ռաֆայէլ Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին: