«Ալ Նասր»-ի նորեկ, 37-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշեց Սաուդական Արաբիայի առաջնութիւնում։
«alikonline.ir» - «Ալ Նասր»-ի նորեկ, 37-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն նորամուտը նշեց Սաուդական Արաբիայի առաջնութիւնում։ Տեղեկացնում է Sport.News.am-ը։
14-րդ տուրում «Ալ Նասր»-ը նւազագոյն հաշւով յաղթեց «Ալ Իթիֆակ»-ին։ Միակ գոլը 31-րդ րոպէին խփեց բրազիլացի կիսապաշտպան Անդերսոն Տալիսկան։
Ռոնալդուն «Ալ Նասր»-ի աւագն էր, անցկացրեց ամբողջ հանդիպումը, արդիւնաւէտ գործողութիւններով աչքի չընկաւ։
«Ալ Նասր»-ը 33 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը։