Հա

Մարզական

23/01/2023 - 13:29

Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարէն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է յղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովին, որն Աւստրալիայի բաց առաջնութիւնում հանդիպումներից յետոյ հրապարակաւ աջակցութիւն էր յայտնել Բաքւի կողմից աւելի քան մէկ ամիս շրջափակման մէջ գտնւող Արցախին։

«alikonline.ir»- Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է յղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովին, որն Աւստրալիայի բաց առաջնութիւնում հանդիպումներից յետոյ հրապարակաւ աջակցութիւն էր յայտնել Բաքւի կողմից աւելի քան մէկ ամիս շրջափակման մէջ գտնւող Արցախին։ Գրում է Tert.am-ը:
Ինչպէս յիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Եոսիհիտօ Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) յաղթելուց յետոյ հեռուստատեսային տեսախցիկի էկրանին գրութիւն էր թողել.«Շարունակիր հաւատալ մինչեւ վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնայ»:
Նաեւ մարզիկն Աւստրալիայի բաց առաջնութեան երրորդ շրջանում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին յաղթելուց յետոյ տեսախցիկի վրայ հաղորդագրութիւն էր թողել՝ «Արցա՛խ, դիմացի՛ր»։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը եւ Խաչանովի գործողութիւնները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղւած Ադրբեջանի դէմ»։
«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադէպը եւ նման իրավիճակի կրկնութիւնից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) եւ աւելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադէպերը կանխելու համար»,- ասւում է յայտարարութիւնում։
Դրանից յետոյ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Օկտայ Ասադովը դիմել է նաեւ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևին՝ Խաչանովի նկատմամբ «կոշտ միջոցների» դիմելու խնդրանքով։ Ըստ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի՝ Տարպիշչեւն ասել է, որ «լրջօրէն մտահոգւած է այս միջադէպով», եւ մօտ ապագայում «որոշակի միջոցներ» կը ձեռնարկւեն։
Խաչանովը 26 տարեկան է։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալակիր է, աշխարհի 20-րդ ռակետ, 2021 թվականի Դևիսի գաւաթի սեփականատեր՝ Ռուսաստանի հաւաքականի կազմում։

Յարակից լուրեր

  • Արգելափակւեց մուտքը դէպի Ադրբեջանական հիւպատոսութիւն եւ երթեւեկութիւն կանգ առաւ Ուիլշըր պողոտայում
    Արգելափակւեց մուտքը դէպի Ադրբեջանական հիւպատոսութիւն եւ երթեւեկութիւն կանգ առաւ Ուիլշըր պողոտայում

    Ի պատասխան Բերձորի միջանցքի անմարդկային շրջափակման, ամերիկահայ համայնքի հարիւրաւոր անդամներ եւ նրանց համախոհները Լոս Անջելէսում ԱՄՆ Դաշնային շէնքից երթով շարժւեցին դէպի Ադրբեջանի հիւպատոսութիւն եւ արգելափակեցին Ուիլշըր պողոտան։ Ժամանելով Ադրբեջանի հիւպատոսութիւն՝ ամբոխը շարունակել է ամբողջութեամբ փակել Սեփուլուեդայի մօտ գտնւող Ուիլշըր փողոտան՝ խորհրդանշական կերպով արգելափակելով մուտքը դէպի ադրբեջանական հիւպատոսութիւն, ճիշտ այնպէս, ինչպէս Ադրբեջանը շուրջ 50 օր շրջափակում է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

  • Հայաստանի ու Ադրբեջանի հանդէպ իրանական կողմի տրամադրութիւնները
    Հայաստանի ու Ադրբեջանի հանդէպ իրանական կողմի տրամադրութիւնները

    Իրանում յստակ գիտակցում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վարած քաղաքականութիւնն անմիջական սպառնալիք է նաեւ իրենց համար, ուստի կարեւորում են Հայաստանի հետ փոխգործակցութեամբ այդ սպառնալիքների չէզոքացումը: Այս համատեքստում հետաքրքրական են նաեւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների սրացումներին իրանական մամուլի օպերատիւ արձագանգները, հայկական կողմի տեսակէտները ներկայացնելու հարցում բաց մօտեցումը:

  • «Արցախի մասով պէտք է շտապել». Տիգրան Աբրահամեան
    «Արցախի մասով պէտք է շտապել». Տիգրան Աբրահամեան

    Արցախի օպերատիւ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղւած ծրագրեր է գործի դնելու:

  • «Բաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դէմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող». Միջազգայնագէտ
    «Բաքուն մի վիճակում է, որ Լաչինի միջանցքը բացել չի կարող, դէմքը փրկելու խնդիր ունի, փակ պահել էլ չի կարող». Միջազգայնագէտ

    Վաշինգտոնը շատ ակտիւ աշխատում է եւ բաց դաշտում, եւ կուլիսային դիւանագիտութեան մէջ, որպէսզի նախեւառաջ Լաչինի միջանցքը բացւի: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը:

  • Ահա եւ Ձեզ միջազգային հանրութիւն
    Ահա եւ Ձեզ միջազգային հանրութիւն

    Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Արցախը։ Եւ այս օրերի ընթացքում էլ չմնաց որեւէ հեղինակաւոր պետութիւն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, միջազգային կառոյց՝ ԵՄ, ԵԽ, նոյնիսկ ՄԻԵԴ-ի որոշում, որ չտադապարտի եւ չպահանջի բացել Բերձորի միջանցքը։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ապաշրջափակել Արցախը, այլեւ անջատում է գազամատակարարումը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։