Հա

Մարզական

23/01/2023 - 13:29

Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարէն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է յղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովին, որն Աւստրալիայի բաց առաջնութիւնում հանդիպումներից յետոյ հրապարակաւ աջակցութիւն էր յայտնել Բաքւի կողմից աւելի քան մէկ ամիս շրջափակման մէջ գտնւող Արցախին։

«alikonline.ir»- Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է յղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովին, որն Աւստրալիայի բաց առաջնութիւնում հանդիպումներից յետոյ հրապարակաւ աջակցութիւն էր յայտնել Բաքւի կողմից աւելի քան մէկ ամիս շրջափակման մէջ գտնւող Արցախին։ Գրում է Tert.am-ը:
Ինչպէս յիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Եոսիհիտօ Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) յաղթելուց յետոյ հեռուստատեսային տեսախցիկի էկրանին գրութիւն էր թողել.«Շարունակիր հաւատալ մինչեւ վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնայ»:
Նաեւ մարզիկն Աւստրալիայի բաց առաջնութեան երրորդ շրջանում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին յաղթելուց յետոյ տեսախցիկի վրայ հաղորդագրութիւն էր թողել՝ «Արցա՛խ, դիմացի՛ր»։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը եւ Խաչանովի գործողութիւնները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղւած Ադրբեջանի դէմ»։
«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադէպը եւ նման իրավիճակի կրկնութիւնից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) եւ աւելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադէպերը կանխելու համար»,- ասւում է յայտարարութիւնում։
Դրանից յետոյ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Օկտայ Ասադովը դիմել է նաեւ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևին՝ Խաչանովի նկատմամբ «կոշտ միջոցների» դիմելու խնդրանքով։ Ըստ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի՝ Տարպիշչեւն ասել է, որ «լրջօրէն մտահոգւած է այս միջադէպով», եւ մօտ ապագայում «որոշակի միջոցներ» կը ձեռնարկւեն։
Խաչանովը 26 տարեկան է։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթէ մեդալակիր է, աշխարհի 20-րդ ռակետ, 2021 թվականի Դևիսի գաւաթի սեփականատեր՝ Ռուսաստանի հաւաքականի կազմում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։