«Ալ Նասր»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է աւարտել կարիերան Սաուդական Արաբիայի ակումբում:
«alikonline.ir» - «Ալ Նասր»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է աւարտել կարիերան Սաուդական Արաբիայի ակումբում, այս մասին ըստ Tert.am-ի յայտնում է ESPN-ը։
Պորտուգալացի յարձակւողի գործող պայմանագիրն «Ալ Նասր»-ի հետ նախատեսւած է մինչեւ 2025 թւականը: Մինչ նրա պայմանագրի ժամկէտը լրանայ, Ռոնալդուն կը դառնայ 40 տարեկան։ Աղբիւրի փոխանցմամբ՝ «Ալ Նասր»-ի ղեկավարութիւնը քիչ հաւանական է համարում, որ յարձակւողի կարիերան այլ թիմում կը շարունակւի։ Ակումբը չի բացառում Ռոնալդուի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարաւորութիւնը, եթէ մինչ այդ ֆուտբոլիստը չորոշի աւարտել պրոֆեսիոնալ կարիերան։
Յիշեցնենք, որ Ռոնալդուն նախօրէին առաջին պաշտօնական հանդիպումն է անցկացրել «Ալ Նասր»-ի կազմում: