Հա

Մարզական

25/01/2023 - 08:05

Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրայ, ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին. Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովն Աւստրալիայի բաց առաջնութեան կիսաեզրափակիչ դուրս գալուց յետոյ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի եւ իր տպաւորութիւնների մասին եւ պատասխանել տեսախցիկի վրայ գրութիւն թողնելու մասին հարցին:

«alikonline.ir»- Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովն Աւստրալիայի բաց առաջնութեան կիսաեզրափակիչ դուրս գալուց յետոյ մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի եւ իր տպաւորութիւնների մասին եւ պատասխանել տեսախցիկի վրայ գրութիւն թողնելու մասին հարցին:

«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չգիտեմ։ Ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրայ։ Բացմիցս նշել եմ, որ հայկական արմատներ ունեմ եւ ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։

Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Ես պարզապէս չեմ այցելել Հայաստան կրտսեր տարիքում՝ զբաղւած գրաֆիկի պատճառով: Չյաջողւեց գտնել ժամանակ: Բայց 2021 թւականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝ կնոջս եւ որդուս հետ միասին։

Գնացինք 10 կամ 12 օրով, այցելեցինք ոչ միայն Երեւան, այլ ընդհանրապէս շրջեցինք ամբողջ երկրով, տեսանք տեսարժան վայրեր, այցելեցինք տարբեր վանքեր։ Աւելի լաւ ճանաչեցի երկիրը։

Եւ վերջում մենք նաեւ վարպետութեան դաս անցկացրինք։ Ես շատ զարմացայ, թէ քանի երեխայ է եկել, քանի որ ամէն ինչ ինքնաբուխ է եղել։ Դա տեղի ունեցաւ այն նոյն օրը, ինչ յայտարարւեց, եւ մարդիկ եկան ամբողջ երկրից։ 300-400 երեխայ կար։ Ես զարմացած էի, թէ որքան էին ուզում ինձ տեսնել Հայաստանում։ Դա հաճելի էր»,- ասել է Խաչանովը։

Խաչանովը երէկ, երբ դուրս եկաւ Ավստրալիայի բաց առաջնութեան քառորդ եզրափակիչ, հանդիպումից յետոյ կրկին տեսախցիկի վրայ գրառում է կատարել՝ իր աջակցութիւնը յայտնելով Արցախին։

Խաչանովը տեսախցիկի վրայ գրել է՝ «Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong» («Շարունակէք հաւատալ մինչեւ վերջ։ Մնա՛յ ուժեղ, Արցախ»)։

Յիշեցնենք, որ նա նմանատիպ գրառում էր կատարել նաեւ նախորդ հանդիպումից յետոյ։

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։