Հա

Մարզական

31/01/2023 - 11:30

«Ալ-Հիլալ»-ը ցանկանում է Մեսսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստը

«Ալ-Հիլալ»-ը չի հրաժարւել Լիոնէլ Մեսսիին ձեռք բերելու մտքից։

«alikonline.ir» - «Ալ-Հիլալ»-ը չի հրաժարւել Լիոնէլ Մեսսիին ձեռք բերելու մտքից։

Ըստ ArmSport.am-ի՝ ինչպէս յայտնում է Sky Sports-ը, սաուդական ակումբը ցանկանում է արգենտինացուն դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրւող ֆուտբոլիստը։ Տրանսֆերի դէպքում Մեսսին տարեկան կը վաստակի աւելի քան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսւած է մինչեւ այս մրցաշրջանի աւարտը։ Կողմերը բանակցութիւններ են վարում դրա երկարաձգման շուրջ։

Նոյնիսկ եթէ յարձակւողը որոշի մնալ Եւրոպայում, սաուդցիները կը գերադասեն յետաձգել խաղացողի ձեռքբերման փորձը, քան ընդհանրապէս հրաժարւել այս տրանսֆերից։

Նշւում է, որ Սաուդական Արաբիայի ֆուտբոլային պաշտօնեաները կարծում են, որ լիգան ի վիճակի է գրաւել ցանկացած խաղացողի։ Այսպիսով, սաուդցիները մտադիր են առաջիկայ մրցաշրջաններում ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քեւին դէ Բրույնէին եւ «Լիւերպուլ»-ի յարձակւող Մոհամեդ Սալահին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։