Հինգշաբթի, փետրւարի 2-ին, «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն են այցելել Իրանի պարալեռնադահուկային «ՖԱՋՐ» միջազգային մրցոյթին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները:
«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, փետրւարի 2-ին, «ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրութիւն են այցելել Իրանի պարալեռնադահուկային «ՖԱՋՐ» միջազգային մրցոյթին մասնակցող Հայաստանի Հանրապետութեան Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները:
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան պատասխանատուների ուղեկցութեամբ կատարւած այցի ընթացքում հիւրերը հանդիպել են թերթիս գլխաւոր խմբագրին ու պատասխանատուներին, որտեղ քաջալերւել են վերջիններիս կողմից:
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմում ընդգրկւած են՝ Հայկ Աբգարեանը (Հայաստանի Պարա ձմեռային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ), Ստասիկ Նազարեանը (Հայաստանի Պարա ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ), Տիգրան Գրիգորեանը եւ Էրիկ Գրիգորեանը: Դահուկորդներից երկուսն Արցախեան 44-օրեայ պատերազմի հետեւանքով զինհաշմւած տղաներից են:
Հայաստանի ձմեռային Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդները մասնակցում են Իրանում ընթացող պարալեռնադահուկային մրցաշարին, որի մեկնարկը տրւեց փետրւարի 3-ին եւ տեւելու է մինչեւ փետրւարի 8-ը: Մրցաշարն անց է կացւում Թեհրանի «Թոչալ» միջազգային դահուկային կորտում:
Յատկանշական է, որ մինչեւ մրցումների մեկնարկը մարզիկները կեցութիւն էին հասատատել «Արարատ» մարզաւանում:
Հայաստանից ժամանած մարզիկներն «ԱԼԻՔ» այցելած օրը եղել են նաեւ ազգ. առաջնորդարանում, որտեղ հանդիպել են Սրբազան Հօրը, ապա այցելել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակ:
Հայաստանի ձմեռային Պարամարզաձեւերի ֆեդերացիայի դահուկորդների հետ մեր հարցազրոյցը տես թերթիս առաջիկայ համարներից մէկում: