Հա

Մարզական

07/03/2023 - 12:10

Մեսսիի կերպարը կը դառնայ մուլտսերիալի հերոս

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսիի կերպարը կը դառնայ անիմացիոն սերիալի հերոս։ Բազմասերիանոց մուլտֆիլմը կը պատմի Մեսսիի մանկութեան մասին, մասամբ իրական դէպքերի հիման վրայ։ Սիւժէի մի մասն էլ կը լինի գեղարւեստական յօրինւածք։ 

«alikonline.ir» - Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսիի կերպարը կը դառնայ անիմացիոն սերիալի հերոս։ Բազմասերիանոց մուլտֆիլմը կը պատմի Մեսսիի մանկութեան մասին, մասամբ իրական դէպքերի հիման վրայ։ Սիւժէի մի մասն էլ կը լինի գեղարւեստական յօրինւածք։ Սերիալը կարտադրի Sony Music Entertainment-ը անգլերէն, իսպաներէն։ Ցուցադրման հարթակը դեռ որոշւած չէ։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:

«Մանկուց միշտ սիրել եմ մուլտսերիալներ։ Իմ երեխաներն էլ անիմացիոն հերոսների մեծ երկրպագուներ են։ Անիմացիոն նախագծում մասնակցելու հնարաւորութիւնն ինձ երջանկացնում է, քանի որ երազանքներիցս մէկն է եղել։ Շնորհակալ եմ Sony Music-ին նախագծին միանալու համար։ Յոյս ունենք, որ բոլորը, յատկապէս, երեխաները կը հաւանեն արդիւնքը»,- Մեսսիի խօսքը մէջբերում է Deadline-ը։

Մեսին ճանաչւել է 2022թ․ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։