Հ. Մ. «Արարատ» Կ.-ի տղայոց բասկետբոլի հաւաքականը եւ Թեհրանի «Ասադաբադ» թիմերը դուրս են եկել երկրի բասկետբոլի ազգային Ա լիգայի կիսաեզրափակիչ փուլ, իսկ կիսաեզրափակիչ դուրս եկող միւս երկու թիմերը կը որոշւեն ուրբաթ օրը՝ մարտի 26-ի նախատեսւած մրցումների արդիւնքում:
«alikonline.ir» - Հ. Մ. «Արարատ» Կ.-ի տղայոց բասկետբոլի հաւաքականը եւ Թեհրանի «Ասադաբադ» թիմերը դուրս են եկել երկրի բասկետբոլի ազգային Ա լիգայի կիսաեզրափակիչ փուլ, իսկ կիսաեզրափակիչ դուրս եկող միւս երկու թիմերը կը որոշւեն ուրբաթ օրը՝ մարտի 26-ի նախատեսւած մրցումների արդիւնքում:
Այսպիսով, երէկ մարտի 15-ին տեղի ունեցած մրցման արդիւնքում «Արարատ»-ի բասկետբոլիստ տղաները «Մոբթաքերան» հաւաքականի նկատմամբ ձեռքբերած յաղթանակի շնորհիւ նւաճեցին Իրանի բասկետբոլի ազգային Ա լիգայի կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու ուղեգիր:
Երկրի բասկետբոլի ազգային լիգայի առաջին կարգի մրցումները արձանագրել են հետեւեալ արդիւնքները.
Հ.Մ. «Արարատ» Կ. (Թեհրան) 69 - Նախլեսթան Ջամ Թեհրան (Մոբթաքերան) 47
«Շուան գրուպ» Փարսէ (Գարմսար) 74 - Դեհքադէ Աֆթաբ Մեհգոլ (Ալբորզ) 69
Գաչսարան նաւթ եւ գազ 76 - Խանեէ բասկետբոլ 62
Նշենք, որ «Արարատ» եւ «Ասադ Աբադ»-ի բասկետբոլի հաւաքականները ձեռք են բերել կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։
Ուրբաթ մարտի 17-ին, կորոշւեն կիսաեզրափակիչ դուրս եկող միւս երկու թիմերը:
Շնորհաւորում ենք Հ. Մ. «Արարատ» Կ.-ի բասկետբոլիստներին արձանագրած յաղթանակի առիթով եւ նորանոր նւաճումներ ցանկանում թիմին: