Հարցազրոյց՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան մարզիկ Արմիդա Գրիգորեանի հետ:
Հարցազրոյց՝ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան մարզիկ Արմիդա Գրիգորեանի հետ
Հ.- Սիրելի Արմիդա նախ եւս մէկ անգամ շնորհաւորում եմ Ձեզ եւ խնդրում ներկայանաս:
Պ.- Ես՝ Արմիդա Գրիգորեանն եմ, ծնւել եմ 2001 թւականին տարրական ուսումս մինչեւ միջնակարգ ստացել եմ «Արաքս» դպրոցում, ապա ընդունւել եւ աւարտել եմ «Հոնարեստան ՔՈՄԷՅԼ» մարզական համալսարանը եւ ստացել լիսանս ու իրաւարարի տիտղոս:
Հ.- Դուք շատ փոքր տարիքից յաճախել էք «Սարդարապատ» միութիւն եւ մասնակցել տարբեր խմբակներ՝ յատկապէս մարզական, արդեօք պատկերացնում էիր, որ մի օր էլ դու կը դառնաս մարզիչ, քո մտապատկերում կար:
Պ.- Ես 5 տարեկան էի երբ մաս կազմեցի «Սարդարապատ» միութեանը, միշտ էլ մարզական ուղղւածութեանը աւելի շատ էի ժամ յատկացնում: Իմ երազանքների մի մասն էր, որպէսզի ապագայում ինքս ինձ տեսնեմ մարզական աշխարհում որպէս մարզիչ՝ իրաւարար, երազում էի աշակերտներ ունենալ, լինել մարզանքի ուսուցիչ, բայց հիմա արդէն շնորհակալ եմ ծնողներիս, որ իրենց օգնութեամբ հասայ իմ երազանքին:
Հ. Մ. «Սարդարապատ» միութեան օրւայ վարչութեան եւ մարզական կապի հետ համադրելով իրենց գլխաւորութեամբ բազմիցս համայնքի միութիւնների հետ մասնակցել եմ համայնքում տարբեր մարզական խաղերի թէ՛ իրաւարար, թէ՛ մարզիչ եւ պատասխանատու յատկապէս պինգ-պոնգի եւ ճատրակի բնագաւառում: Չորս տարի շարունակաբար եւ այս տարի եւս մասնակցեցի Հ.Մ.Ա.Կ.-ի 45-րդ Համահայկական խաղերին եւ Համադպրոցական խաղերին «Նայիրի» միութիւնում, «Շանթ» դպրոցում կազմակերպւած մրցութիւններին, որպէս ճատրակի իրաւարար: Նաեւ աւելացնեմ, որ միութեանս վարչութեան որոշմամբ միութեան անունից մասնակցելու եմ 2023 թ. Նոր Ջուղայի Գարնանային խաղերին, որպէս ճատրակի եւ պինգ-պոնգի իրաւարար եւ մարզիչ:
Հ.- Մասնակցելով այսքան խաղերի՝ ունես ինչ որ մի յուշ, որ քո համար տպաւորիչ լինի:
Պ.- Այո եղել են պահեր երբ մրցութիւնների ժամանակ փոքրիկները դիմել եւ ասել են. «Օրիորդ կարելի է այնպէս անէք, որ ես յաղթեմ» եւ դա մնացել է իմ յուշերում, քանի որ այդ պահին յիշել եմ, որ ինքս էլ մանուկ հասակում մրցութիւնների պահին ունեցել եմ թէ՛ ստրես, եւ թէ՛ երանի իմ մարզիչը այնպէս դասաւորի, որ ես յաղթեմ:
Հ.- Դու ի՞նչ նպատակներ ունես ինչ ես առաջարկում կամ ցանկանում քո միութեան համար:
Պ.- Միութեան համար ցանկութիւնս ու երազանքս է, որպէսզի միութեան մարզական աշխարհը աւելի բարելաւի, բարգաւաճի՝ տարբերութիւն չկայ լինի դա ֆուտբոլ, պինգ-պոնգ, թէ ճատրակ բոլոր մարզաձեւերից ունենանք աւելին , քանի որ միութեան վարչութիւնը բոլոր մասնակից մարզիկներին, մարզիչներին ընդունում է բաւականին սրտցաւութեամբ, լսում բոլորի կարծիքները, մտքերը, եւ յատկապէս միութիւնը պինգ-պոնգի բաժնում յագեցած է բարձր որակ սեղաններով եւ ռոբատով, իսկ ճատրակի մասում նոյնպէս իր բոլոր յարմարութիւններով: Եւ այս բոլորը միասին ցանկանում եմ, որ մեր նոր սերունդը մասնակցի միութեան նախատեսած մարզական դասարաներին եւ վայելի պարզ ու մաքուր միութեանական կեանքն ու մթնոլորտը:
Հ.- Շնորհակալութիւն սիրելի Արմիդա միութեան հանրային կապի անունից եւս մէկ անգամ շնորհաւորում ենք քեզ եւ քո ընտանիքին, ցանկանալով քեզ աւելի յառաջխաղացում քո ստանձնած պատասխանատու պաշտօնում, միութենական կեանքում եւ քո անձնականում բոլոր բոլոր ասպարէզներում:
Պ.- Ես էլ եմ շնորհակալութիւն յայտնում Հանրային կապից այս հարցազրոյցի համար, ե՛ւ միութեան մարզական բաժանմունքի պատասխանատուին, ե՛ւ միութեան յարգելի վարչութեանը, որ բոլոր պարագաներում թեւ ու թիկունք են հանդիսացել ինձ եւ անշուշտ պիտի խոստովանեմ, որ այսօրւայ իմ յաջողութիւնները ի շնորհիւ ծնողներիս եւ իմ սիրած միութեան պատասխանատուների սրտացաւ եւ հոգատար մօտեցումների շնորհիւ է եղել:
Շնորհակալութիւն