Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց Եւրոպայի 23-րդ անհատական առաջնութիւնը։
«alikonline.ir» - Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց Եւրոպայի 23-րդ անհատական առաջնութիւնը։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Հայաստանի 6 մասնակիցներից առաջին տուրում յաղթանակ տարան Լիլիթ Մկրտչեանը, Մարիամ Մկրտչեանը եւ Պոլինա Կոբակը։
Էլինա Դանիէլեանն ու Սուսաննա Գաբոյեանը խաղացին իրար դէմ եւ հասան ոչ ոքի արդիւնքի։ Պարտութիւն կրեց միայն Աննա Սարգսեանը։
Տիտղոսի համար պայքարում է 35 երկրի 139 շախմատիստուհի: Կանցկացւի 11 մրցափուլ։
Ֆոտօ՝ ՀՇՖ-ի