Հա

Մարզական

19/03/2023 - 12:40

Շանթ Իսաղուլեանը Լիդ-ջամ մրցոյթի պրոֆեսիոնալների առաջատար

Նոյն մրցաշարի երկրորդ օրւայ մրցումների արդիւնքում, Իրանի ազգ. հաւաքականի կազմում հանդէս եկող հայազգի ատլետին, ինչպէս եւ սպասւում էր, յաջողւեց յաղթահարել բոլոր առաջադրանքները կապւած բարդութեան տեսակով 13 եւ 14 աստիճանաւորում ունեցող ուղղութիւնները եւ աւարտին հասցնելով առաջադրանքները վերահաստատեց իր դիրքերը Իրանի առաջատարների սանդղակում:

Յատկանշական է, որ լրացուցիչ հաշւարկների արդիւնքում, որտեղ «սիրողական» մրցապատի մասնակիցների միաւորները եւս ներառւում էին սանդղակի պատկերը պարզելու համար, առաջին տեղը յատկացւեց սիրողական պատին, իսկ Շանթը կանգնեց պատւանդանի երկրորդ աստիճանին:

Արժէ նշել, որ Շանթը եւս «Սիփան» միութեան ժայռամագլցման սաներից է, ով Իրանի ազգային հաւաքականի կազմ հրաւիրւելուց յետոյ, ստիպւած իր մարզումներն անց է կացնում Իրանի հեղինակաւոր մրցապատերի վրայ:

Մրցաշարի միւս հայ ժայռամագլցողը Գէորգ Բուդաղեանն էր, ով եւս հանդէս եկաւ մեծահասակների մրցոյթում, ինչը սակայն աւարտին հասցրեց բաւարարւելով նման դժւարին եւ հարուստ փորձառութիւն կուտակելով: Այս դէպքում ե՛ւ Իլէնի, ե՛ւ Շանթի, ե՛ւ Գէորգի մարզական ճանապարհի ուղղորդողն է հանդիսացել Իրանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթիմէս Ֆարշադ-Եգանէն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։