Հայաստան-Թուրքիա խաղը քաղաքականացնելու փորձեր չեղան, մեր ֆուտբոլիստները լրացուցիչ ճնշում չեն զգայ։
«Առաջին ալիք»-ի՝ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմէն Մելիքբէկեանը։
«alikonline.ir» - Հայաստան-Թուրքիա խաղը քաղաքականացնելու փորձեր չեղան, մեր ֆուտբոլիստները լրացուցիչ ճնշում չեն զգայ։
«Առաջին ալիք»-ի՝ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմէն Մելիքբէկեանը։ Գրում է Tert.am-ը։
«2008-09 թւականների Հայաստան-Թուրքիա հանդիպումներն անցան գերքաղաքականացւած մթնոլորտում, որը խանգարեց մեր հաւաքականին։ Հիմա ֆեդերացիան ամէն ինչ պէտք է փորձի անել, որ քաղաքականութիւնը չմտնի թիմի ներս, այդ լրացուցիչ պատասխանատւութիւնը չզգան ֆուտբոլիստները։
Մեզ դա յաջողւեց, քաղաքականացման փորձեր չեղան, դա շատ կարեւոր է։ Մթնոլորտն այս պահին ապաքաղաքականացւած է, աւելի շատ ֆուտբոլային է։ Բնականաբար սա այն խաղն է, որտեղ քաղաքականութիւնը չի կարող չլինել, հաշւի առնելով, որ դիւանագիտական յարաբերութիւններ չունենք Թուրքիայի հետ։ Բայց, կարեւոր է, որ մինիմալ քաղաքականացւած իրավիճակ է»,- նշել է Մելիքբէկեանը։
Նա ընդգծել է, որ սա ոչ միայն կարեւոր խաղ է, քանի որ Թուրքիայի հետ է, այլ կարեւոր է, քանի որ խաղում ենք Եւրօ-2024-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մեր հիմնական մրցակցի հետ։ Պէտք է պայքարենք Եւրօ-2024-ի ուղեգրի համար, գլխաւոր խնդիրը դա է։