Հա

Մարզական

25/05/2023 - 11:30

««Արարատ»-ին 8 տարի է պէտք՝ Բարձրագոյն լիգային համապատասխանող թիմ պատրաստելու». «ghahremanhome.ir»-ի զրոյցը՝ Մայիս Մինասեանի հետ

Իրանի ֆուտբոլի ազգ. հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Մայիս Մինասեանը «ghahremanhome.ir»-ին տւած հարցազրոյցի ժամանակ անդրադարձել է «Արարատ» ֆուտբոլային թիմի վերականգնման հետ կապւած խնդիրներին եւ նշել է, որ նւազագոյնը 8 տարի է պէտք, որ «Արարատ»-ը վերակազմաւորի ու կրթի այն թիմը, որով պիտի կարողանայ Բարձրագոյն լիգա վերադառնալու ճանապարհով գնայ։

«ԱԼԻՔ» - Իրանի ֆուտբոլի ազգ. հաւաքականի նախկին ֆուտբոլիստ Մայիս Մինասեանը «ghahremanhome.ir»-ին տւած հարցազրոյցի ժամանակ անդրադարձել է «Արարատ» ֆուտբոլային թիմի վերականգնման հետ կապւած խնդիրներին եւ նշել է, որ նւազագոյնը 8 տարի է պէտք, որ «Արարատ»-ը վերակազմաւորի ու կրթի այն թիմը, որով պիտի կարողանայ Բարձրագոյն լիգա վերադառնալու ճանապարհով գնայ։

Իրանի սպորտի վետերանների հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի թղթակցի հետ զրոյցում Մինասեանը խօսել է նաեւ իր ֆուտբոլային անցեալի մասին, չնայած մինչեւ ֆուտբոլին անցնելը նա զբաղւած էր բռնցքամարտով: «Ֆուտբոլ խաղալն սկսել եմ այն քարքարոտ դաշտում, որտեղ այժմ հիւանդանոց է կառուցւել։ «Նոյն դաշտից են ազգային հաւաքականի կազմ ներառւել Անդրանիկ Իսկանդարեանը, Կարօ Հախվերդեանը, Անդրանիկ Ազարեանը, եղբայրս՝ Արիս Մինասեանը, ով «Արարատ»-ի դարպասապահն էր, Մասուդ եւ Աբբաս Մոժդեհիները: Օր ու արեւ չկար, խաղում էինք մինչեւ շունչներս կտրւելը»:

Մայիս Մինասեանը պատմել է նաեւ այն մասին, թէ ինչպէս է յայտնւել «Արարատ»-ի կազմում: Նրան առաջին անգամ նկատում է Կարոյի եղաբայրը՝ Շահէնը, ով «Արարատ»-ի պատանեկանի մարզիչն էր: Երկու տարի պատանեկանում խաղալույց յետոյ դուրս է գալիս մեծ ֆուտբոլ, իսկ այնտեղից էլ ազգային հաւաքական, որի հետ միասին հասցնում է դառնալ Ասիայի չեմպիոն:

Մայիս Մինասեանը պատմել է նաեւ միւս թիմերի մասին, որոնց կազմում շարունակել է պրոֆեսիոնալ ֆուտբոլը: «Փաս»-ը, «Թաջ»-ը (Էսթեղլալ), ապա նորից «Փաս»-ը (յեղափոխութիւնից յետոյ) եղել է անւանի ֆուտբոլիստի անցած ուղին, որում երկու չեմպիոնական, փոխչեմպիոնի՝ երկու եւ երրորդ գաւաթակրի՝ մէկ լուսաւոր կանգառներ կան իր յաջողութիւնների ցուցակում:

Նա յիշեցրել է նաեւ այն մասին, որ լեգենդար մարզիչ Հասան Հաբիբիի կողքին մարզել է «Արարատ»-ի ֆուտբոլիստներին, միաժամանակ հանդէս գալով որպէս թիմի աւագ: Մայիս Մինասեանը չթաքցնելով ուրախութիւնը յաւելել է, որ նոյն շարջանում «Արարատ»-ին յաջողւում է նւաճել Բարձրագոյն լիգա դուրս գալու ուղեգիրը:

Մայիս Մինասեանը խօսել է նաեւ այսօրւայ «Արարատ»-ի ֆուտբոլի նահանջի պատճառների մասին, եւ որոշ բացթողումների կողքին թւարկել արտագաղթի եւ համայնքի նոսրացման, ինչպէս նաեւ ահռելի գումարների ու ծախսերի հետ կապւած թիմ պահելու փաստերը: «Մենք քիչ ֆուտբոլիստներ ունենք, քան նախկինում էր: Ֆինանսական խնդիրները միւս կողմից են խանգարում։ Բացակայում է նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի վարչագիտական կողմը: Իսկ սրանք, ի թիւս այլ խնդիրների, «Արարատ»-ը դարձրել է ոչ այնքան հզօր, որքան նախկինում էր։ Եթէ բաւարար բիւջէ տրամադրւի, իսկ թիմային կառավարման մօտեցումներն էլ ժամանակակից լինեն, ապա մեզ 8 տարի է անհրաժեշտ մինչեւ տեղը տեղին թիմ ասպարէզ դուրս գայ ու դէպի Բարձրագոյն կամ Առաջին լիգա շարժւի»,- նշել է Մինասեանը։

 

Յարակից լուրեր

  • «Վալի Նեմաթան» հաստատութեան ներկայացուցիչներն այցելեցին Սրբազան առաջնորդին
    «Վալի Նեմաթան» հաստատութեան ներկայացուցիչներն այցելեցին Սրբազան առաջնորդին

    Մարտի 16-ին, Թեհրանի քաղաապետարանի մասնաճիւղերից՝ «Վալի Նեմաթան» հաստատութեան ներկայացուցիչներն այցելեցին թեմիս առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

  • Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ դպրոցական բասկետբոլի մրցութիւններ
    Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ դպրոցական բասկետբոլի մրցութիւններ

    Երէկ՝ յուլիսի 20-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան մարզադահլիճում բացումը կատարւեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնած՝ հայոց ազգ. դպրոցների եւ Ուսումնադաստիարակչական տարբեր շրջանների աշակերտական հաւաքականների մարզական մրցութիւնների առաջին շրջանը՝ բասկետբոլի մարզաձեւում:

  • Ֆուտբոլը եւ իրանահայերի ներկայութիւնը սկզբից ...
    Ֆուտբոլը եւ իրանահայերի ներկայութիւնը սկզբից ...

    Գաղտնիք չէ, որ իրանահայերը Իրանի մշակութային, արդիւնաբերութեան, արւեստի ու արհեստի ասպարէզներից բացի՝ երեւելի ներդրումներ են ունեցել նաեւ մարզական ոլորտներում:
    Այս ուղղութեամբ պարսկատառ մամուլի էջերում յաճախակի են դարձել իրանահայ մարզիկների ներկայութեան մասին հրապարակումները, յատկապէս այն բանից յետոյ, երբ պարզ դարձաւ Անդրանիկ Թէյմուրեանի վերջին յաջողութեան՝ ազգային հաւաքականի աւագի դերում դաշտ դուրս գալու լուրը:

  • Իրանահայ ֆուտբոլիստների փայլուն ներկայութիւնը՝ Իրանի հաւաքականի կազմում
    Իրանահայ ֆուտբոլիստների փայլուն ներկայութիւնը՝ Իրանի հաւաքականի կազմում

    Օրերս «Շարղ» օրաթերթը իր մարզական էջում անդրադարձել էր իրանահայ եօթ ֆուտբոլիստների, որոնք ժամանակին, նաեւ այսօր եւս մաս են կազմում Իրանի ֆուտբոլի հաւաքականին:
    Ստորեւ ներկայացնում ենք թերթում տպագրւած յօդւածը թարգմանաբար:

  • «Արարատ»-ի Երէցների ֆուտբոլը՝ նախապատրաստման փուլում
    «Արարատ»-ի Երէցների ֆուտբոլը՝ նախապատրաստման փուլում

    Արդէն ամիսներ է, որ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Ֆուտբոլի յանձնախմբի նախաձեռնութեամբ սկսւել են «Արարատ»-ի Երէց խմբի նախապատրաստական փորձերը, խմբի գլխաւոր մարզիչ՝ Մասիս Յակոբեանի եւ օգնականներ՝ Էդմոնդ Բազիկի, Ֆրէդ Մելիքեանի եւ «Արարատ»-ի վաստակաւոր դարպասապահներ՝ Վազգէն Սաֆարեանի եւ Հենրիկ Ազարեանի վերահսկողութեամբ, որին մասնակցում են շուրջ 25 ֆուտբոլիստներ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։