Միլանի «Ինտեր»-ը 9-րդ անգամ նւաճեց Իտալիայի գաւաթը։ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Սիմոնէ Ինձագիի գլխաւորած թիմը 2:1 հաշւով առաւելութեան հասաւ Ֆլորենցիայի «Ֆիորենտինա»-ի նկատմամբ` երկրորդ տարին անընդմէջ դառնալով գաւաթակիր։
«alikonline.ir» - Միլանի «Ինտեր»-ը 9-րդ անգամ նւաճեց Իտալիայի գաւաթը։ Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Սիմոնէ Ինձագիի գլխաւորած թիմը 2:1 հաշւով առաւելութեան հասաւ Ֆլորենցիայի «Ֆիորենտինա»-ի նկատմամբ` երկրորդ տարին անընդմէջ դառնալով գաւաթակիր։ Տեղեկացնում է Sport.News.am-ը:
Արդէն երրորդ րոպէին խաղի հաշիւը բացեց «Ֆիորենտինա»-ի արգենտինացի յարձակւող Նիկոլաս Գոնսալէսը։ 29-րդ եւ 37-րդ րոպէներին աչքի ընկաւ «Ինտեր»-ի արգենտինացի յարձակւող Լաուտարօ Մարտինէսը։ Նա խփեց 100-րդ եւ 101-րդ գոլերն «Ինտեր»-ում, պահանջւեց 235 հանդիպում։
Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը «Ինտեր»-ի պահեստայինների թւում էր եւ խաղադաշտ դուրս չեկաւ։ Նա վերականգնւում է ազդրի մկանային վնասւածքից յետոյ։
Հենրիխ Մխիթարեանը երկրորդ տիտղոսը նւաճեց «Ինտեր»-ում։ Այս մրցաշրջանում նա միլանեան թիմի հետ դարձել է նաեւ Իտալիայի սուպերգաւաթակիր։ Անցած մրցաշրջանում Մխիթարեանը «Ռոմա»-ի հետ դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի գաւաթակիր։
Իտալիայի գաւաթի խաղարկութիւնում «Ինտեր»-ը 1/8 եզրափակիչում 2:1 հաշւով յաղթել էր «Պարմա»-ին, քառորդ եզրափակիչում 1:0 հաշւով պարտութեան էր մատնել «Ատալանտա»-ին, կիսաեզրափակիչում էլ երկու հանդիպումների արդիւնքում պայքարից դուրս էր թողել Թուրինի «Իւվենտուս»-ին՝ 1:1, 1:0։
Անցած տարւայ եզրափակիչում միլանեան թիմը 4:2 հաշւով պարտութեան էր մատնել Թուրինի «Իւվենտուս»-ին։
Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցաւ երկրորդ տարին անընդմէջ Իտալիայի գաւաթը նւաճած Միլանի «Ինտեր»-ի պարգեւատրման արարողութիւնը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հաւաքականի նախկին աւագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը։
«Ինտեր»-ն այս մրցաշրջանում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ եւ կը մրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ։
Իտալիայի գաւաթ, եզրափակիչ
«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 1:2
Նիկոլաս Գոնսալէս, 3 - Լաուտարօ Մարտինէս, 29, 37